Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը խափանել է Ազգային ժողովի աշխատանքը

ՀՀ կառավարությունը խափանել է Ազգային ժողովի աշխատանքը: Զատկի տոնից հետո մեռելոցի օրը՝ երկուշաբթին, ոչ աշխատանքային հայտարարելու հետևանքով Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քառօրյա նիստերը դարձել են եռօրյա և կընթանան ապրիլի 7-9-ը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով, եթե նիստի օրը ոչ աշխատանքային է եղել, ապա նիստ չի լինում՝ անկախ նրանից՝ աշխատանքային օրը տեղափոխվե՞լ է, թե՞ ոչ:

Նկատենք, որ կառավարությունը գրեթե ամեն նստաշրջանի ժամանակ արտահերթ նիստեր է հրավիրում ու անհետաձգելի նախագծեր ներկայացնում օրենսդիրներին՝ շտապ ընդունելու համար: Եվ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորները դժգոհում են, որ ԱԺ-ն դարձել է օրենքները «շտամպովկա» անող: Եվ ահա կառավարությունն ինքն է նպաստում, որ ԱԺ նիստերի առանց այդ էլ սուղ ժամանակն ավելի կրճատվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս