1000 դոլար տուգանք` Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ լուսանկարվելու համար. yerkir.am
Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ ժամանել են Հայաստան և հյուրընկալվել «Մարիոթ» հյուրանոցում:
Yerkir.am-ը հյուրանոցի աշխատակիցներից փորձեց պարզել, թե այդ պահին նրանք հյուրանոցո՞ւմ են, ի վերջո, ե՞րբ է ժամանելու Քիմ Քարդաշյանը, քանի՞ օր է մնալու Հայաստանում, և արդյո՞ք նրա այցը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում է, սակայն` ապարդյուն:
Աշխատակիցները ոչ մի տեղեկություն չհայտնեցին` նշելով, որ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչներին մոտենալն անհնար է, քանի որ, բացի հյուրանոցի աշխատակիցներից, նրանց հսկում են անվտանգության աշխատակիցներ, որոնք նրանց հետ են ժամանել Հայաստան:
Պարզվում է՝ Քարդաշյանի աշխատակազմից որևիցե մեկին մոտենալու, հարց ուղղելու, «սելֆի» անելու (լուսանկարվելու) կամ տեսանկարահանելու համար տվյալ անձը կտուգանվի 1000 ԱՄՆ դոլարով:
Մանրամասները` yerkir.am կայքում: