Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այսօր ժամանում է Մինսկ

By24.org-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանում է Մինսկ: Պատվիրակության կազմում ընդգրկվել են ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարության փորձագետները: Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Այցը կերկարաձգվի մինչև ապրիլի 10-ը: Այցն իրականացվում է ՆԱՏՕ-ի ու Բելառուսի միջև 2014-2015 թվականների անհատական ծրագրային համագործակցության շրջանակներում:

Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամները խորհրդակցություններ են անցկացնելու ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ապահովման ու պլանավորման հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930