Անհայտ անձինք Նյու Յորքի այգիներից մեկում տեղադրել են Սնոուդենի կիսանդրին
New York Daily News-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում անհայտ անձինք Բրուքլինի Ֆորտ-Գրին այգում տեղակայել են ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ի գիշերը:
Որոշվել է մոտ 1.2 մետր բարձրությամբ և մոտ 45 կիլոգրամ քաշով կիսանդրին տեղակայել այն սյան գագաթին, որը հանդիսանում է 11.000 գերեվարվարծ ամերիկացիներին նվիրված հուշահամալիրի մի մասը, որոնք զոհվել են «լողացող բանտերի» վերածված բրիտանական նավերում:
Ակցիան նախաձեռնողներն ընդգծել են, որ այդ ընտրությունը չի եղել պատահական: Նրանք մանրամասնել են, որ ժամանակին բրիտանական գաղութատիրության դեմ ըմբոստություն բարձրացրած անձինք համարվել են հանցագործներ, մինչդեռ ներկայումս նրանք հերոսներ են:
Նրանք չեն բացառել, որ ժամանակի ընթացքում Սնոուդենը նույնպես կվերածվի հերոսի: Նրանք հայտարարել են, որ դեմ են հանդես գալիս նրան, որ ազատ կյանքը սահմանափակվի կառավարության գործողություններով, որը վերահսկում է քաղաքացիներին ու հետևում է նրանց:
Ընդգծվում է, որ Սնոուդենի կիսանդրին այնքան հարմար է ներգրավվել շրջակա լանդշաֆտում, որ առավոտյան այգու այցելուները չեն նկատել որևէ անսովոր բան: Կեսօրին վարաչակազմը սկսել է հուշարձանի ապամոնտաժումը: