Բաժիններ՝

Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքից դուրս եկավ ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բերման ենթարկվելուց հետո նա ՔԿ-ում հարցաքննվել է որպես վկա, ով օգտվում է կասկածյալի իրավունքներից:

Կ. Եղնուկյանը նաև հայտնեց, որ առավոտյան ոստիկանները խուզարկել են իրենց բնակարանը, առգրավվել են համակարգիչներնը, ՀԽ բուկլետները, իր գազային ատրճանակը. խուզարկության մասնակցել է նաև իր փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Կ. Եղնուկյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեում առգրավվել են իր երեք հեռախոսները, ժամացույցը և իր մոտ եղած այլ իրեր:

Խուզարկության մանրամասներն ու Կ. Եղնուկյանի գնահատականը կատարվածի վերաբերյալ՝ ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս