Սերժ Սարգսյանը ռուս ներդրողներին հրավիրել է մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուս ներդրողներին հրավիրել է մասնակցել երկրի տնտեսության զարգացմանը: Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սարգսյանը հայտարարել է.

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է, և եթե խնդիրներ են ի հայտ եկել ռուս ներդրողների մոտ, նշանակում է, որ խնդիրներ են ծագել նաև մեզ մոտ: Սակայն ԵՏՄ-ին անդամակցելով՝ մենք առնվազն վերացրել ենք այն խոչընդոտները, որոնք եղել են ավելի վաղ:

Ներկայումս շատ ավելի հեշտ է դարձել թե՛ ապրանքների, թե՛ կապիտալի, թե՛ աշխատուժի տեղաշարժը: Ես հաճույքով ռուս ներդրողներին հրավիրում եմ մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այսօր մեզ մոտ գործում է ռուսական կապիտալով 1300 ընկերություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930