Գյումրիում ապրող ընտանիքը պնդում է, որ իրենք Քարդաշյանների հեռավոր ազգականն են. news.am
Գյումրեցի Քարտաշյանները, որոնք համոզված են, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հեռավոր ազգականներն են, հուսով են, որ Քարդաշյանների ընտանիքի` Հայաստան առաջիկա այցի ժամանակ նրանց հանդիպելու հնարավորություն կունենան:
70-ամյա Մարտուն Քարտաշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ հայտնի աստղի` Հայաստան ժամանելու մասին երկու օր առաջ է իմացել:
«Բարեկամներիցս մեկը զանգեց, ասեց` աչքդ լույս, ազգականդ գալիս է Հայաստան: Ես զարմացա ու միեւնույն ժամանակ, ուրախացա: Թեեւ հիվանդ եմ, սակայն ինքս պատրաստ եմ գնալու նրա հետ հանդիպման, եթե նա ժամանակ գտնի ինձ ընդունելու: Միայն թե պարզեմ` ում դուստրը կամ թոռն է»,- ասել է Մարտուն Քարտաշյանը:
Մարտուն պապը Գյումրիում է ծնվել, ծնողների պատմելով գիտի, որ նախնիները Կարսից են այնտեղ գաղթել: Գիտի, որ Քարտաշյաններ բնակվել են նաեւ ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ վստահ է, որ հայտնի հեռուստաստղի հայրն իր ազգականն է եղել:
«Հայրս ասում էր, որ եղբայրներ ունի, բայց ես նրանց չեմ հիշում: Պապիկիս եղբայրների մասին էլ եմ լսել, նրանք շատ եղբայրներ են եղել, բայց սպանվել են թուրքերի ձեռքով: Տարիների ընթացքում Քարտաշյանները սփռվել են աշխարհով մեկ»-, ասել է Մարտուն Քարտաշյանը:
Մարտուն պապը պատմել է, որ Քարտաշյաններից ոմանք Վանաձորում են բնակվել, սակայն վաղուց մահացել են: Քարտաշյաններն այժմ հիմնականում ապրում են Գյումրիում, մի մասն էլ` Արթիկում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: