Այս մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Սվետելիկը:
«Դե, երևի այգում եմ վնասվել, բայց հասել ու քնել եմ: Աչքս երկու տեղից վնասվել է և վերջ: Գլուխս է մի քիչ ցավում, որոշ ժամանակ առաջ գլխի վիրահատություն եմ տարել: Երեսիս կապտուկներ կան, բայց դրանք ծեծի հետքեր չեն: Որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, ես իրավապահներին չեմ բողոքել»:
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով սվին-դանակի վրայից արյան հետքեր են հայտնաբերվել, և ըստ փորձաքննության՝ արյան խումբը համապատասխանում է մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի արյան խմբի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային արդի խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:
2014 թվականին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ի ընդհանուր աճը կազմել է 0.9 տոկոս:
«Լիակատար շրջափակման պայմաններում, ստիպված լինելով դիմագրավել թվով և զենքով գերազանցող հակառակորդին, արցախցիները, որոնց օգնության ձեռք մեկնեցին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ոչ միայն չընկրկեցին, այլև կարողացան պատերազմի թոհուբոհում ամրապնդել ու զարգացնել իրենց երիտասարդ պետականությունը՝ փոխելով պատմության ընթացքը», – նշել է Կարեն Միրզոյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ֆրանսիական TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկիի հետ:
Ահմեթ Այդընը հայտարարել է, որ նախկինում իրենք նունպես հանդես են եկել նման նախաձեռնությամբ:
«Ընդամենը մեկ ամիս առաջ` փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը հրահանգ տվեց գրոհ սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դեմ, ով հրապարակային հայտարարել էր իշխանափոխություն անելու մասին: Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Ծառուկյանը երկար տարիներ հարկային պարտավորություններ չի կատարել, կատարել է քրեական հանցանքներ, ասաց նաև, որ պետք է զրկել պատգամավորական մանդատից»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, թե դրանից հետո «ահաբեկված» Ծառուկյանը չեղյալ է համարել նախապես հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքը:
Մարտի 20-ին, ժամը 14.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել է մսաղացում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին Պուտինի ու Նազարբաևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ձկների արձագանքը մտորելու տեղիք է տալիս, թե արդյոք արժե՞ լողալ նրանց բնակության վայրերում:
«Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանի և Ռուսաստանի երկխոսությունն այս հարցի շուրջ հնարավոր է»,- նկատեց Մոդեստ Կոլերովը:
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման ժամանակ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը Սամվել Հակոբյանն է, 20 տարեկան, Արարատի մարզի Արեւաբույր համայնքից:
Պուտինը հավատում է, որ ԵՏՄ-ի երկրները համատեղ ջանքերի օգնությամբ կկարողանան հաղթահարել ներկայումս ծագած տնտեսական բարդությունները:
Ամենաթարմ օրինակը, որ մենք բանավեճի ընթացքում նշեցինք, Եվրանեսթի երևանյան լիագումար նիստին Ադրբեջանի պատվիրակության բացակայությունն էր, որը ոչ միայն դեմ է Եվրանեսթի շրջանակներում քաղաքական համաձայնության ոգուն (Հայաստանի խորհրդանի պատվիրակությունը մասնակցեց Բաքվում անցկացված նիստին), այլև՝ բացարձակ անհանդուրժողականություն է, որը մշակվում ու տարածվում է պետական և քաղաքական բարձրագույն մակարդակում:
Վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված«միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը,որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:
«Դեպի վայրում թողնված հագուստների վրա, որոնց վրա գրված էր Պերմյակով, ինչպես նաև զինվորական գլխարկի վրա մազեր են հայտնաբերվել՝ թվով 4 մազ: Կենսաբանների կողմից պարզվել է, որ դրանք թողնված են կոնկրետ այն խմբի արյուն ունեցող անձի կողմից, որպիսի խումբ ունի նաև Պերմյակովը: Ինչպես նաև այդ մազերն իրենց կազմաբանական հատկանիշներով նման են հենց Պերմյակովի կողմից թողված մազերին»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նա նշեց, որ գենետիկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ այդ մազերը թողնվել են գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի՞ կողմից, թե՞ ոչ:
Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում, դրանում չեն լինի հաղթողներ:
Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 26-ին:
Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:
Մեկնաբանելով Էրդողանի նույն հայտարարության մեջ արված պնդումը, թե Հայաստանը հրաժարվում է պատմաբանների հանձնաժողով կազմելուց, Արա Պապյանն ասաց. «Ճի՛շտ է անում Հայաստանը: Ո՞ւմ հետ նստի, ի՞նչ խոսի: Մի երկրում, որտեղ քրեական պատասխանատվության են ենթարկվում թրքությունը վիրավորելու համար, ո՞նց կարող ես խոսել»:
Աթամբաևն ափսոսանքով նկատել է, որ իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևը երբևէ չի գլխավորել Ղրղզստանը:
Եվրոպան ստեղծել են մեծ մտածողները. ստեղծել են Ազատության, Արդարության, Ճշմարտության գաղափարներով ու քրիստոնեական սիրով: Այդ Եվրոպան հայության կողքին էր 1915-ի Ցեղասպանությունից հետո: Այդ Եվրոպան ամբողջովին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին էր 1988 թվականից հետո, երբ մենք մեր ազատության, անկախության և ինքնորոշման համար էինք պայքարում և Խորհրդային Միության կազմաքանդումը նախապատրաստում:
«Հարկային տեսուչներն ինչ ուզում՝ անում են: Ես դեպք գիտեմ, որ անգամ 11% տարբերության վրա են կիրառել 22-րդ հոդվածը»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարկայինի աշխատանքից բողոքեց հանձնաժողովի անդամ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Հարկերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
Ցանկացած ակոսավոր հրազեն, այդ թվում` Կալաշնիկով ինքնաձիգը հնարավոր է նույնացնել իրենից կրակած թե՛ գնդակների, թե՛ պարկուճների հետ: Այս մասին այսր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ խոսելով այս գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության մասին: «Կրակոցի արդյունքում և՛ գնդակի վրա, և՛ դուրս շպրտված պարկուճի վրա մնում են […]
22 տարեկանում ես սիրահարվեցի իմ բոսսին, իսկ 24 տարեկանում գիտակցեցի դրա կործանարար հետևանքները:
«Պատվիրատուներն ունեն ադրբեջանաթուրքական հետքեր: Նույն ներկայացուցիչները Երևանում էլ կարող են մտնել ու նման եղեռնագործություն գործել: Դա հենց այնպես չի եղել, հենց այնպես չեն մտնում գիշերը մի ընտանիք ու նման եղեռնագործություն իրականացնում»:
Վրաստանն անհետացել է ռադարների վրայից և անհրաժեշտ է անել ամեն բան՝ նրան ռադարների վրա վերադարձնելու համար:
Երկամսյակը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մեծ ակտիվության վկայությունն է: Այս տարի դրան առանձնահատուկ կարևորություն է հաղորդում հոկտեմբերի վերջին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը: