Բաժիններ՝

Պուտինը ղազախներին կոչ է արել ընտրությունների ժամանակ աջակցել Նազարբաևին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցություն է հայտնել Նուրսուլթան Նազարբաևին՝ որպես Ղազախստանի նախագահի թեկնածուի և հաջողություններ է մաղթել նրան նախընտրական մրցավազքում:

Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 26-ին: Պուտինը լրագրողների հետ այսօրվա զրույցում հայտարարել է. «Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Ղազախստանը, բոլոր նրանց համար, ովքեր թանկ են գնահատում նրա կայուն, հետևողական ու շատ նկատելի զարգացումը, շատ կարևոր է այս օրերին Ղազախստանի նախագահին աջակցելը:

Բնականաբար, ես էլ նրանց թվում եմ: Մաղթում եմ հաջողություններ: Նազարբաևն անկասկած ճանաչված առաջնորդ է իր երկրում, նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Ղազախստանում, այլև՝ համայն աշխարհում: Նա հայտնի, ճանաչված, հեղինակություն վայելող քաղաքական գործիչ է, և այդ իմաստով, կարծես թե, չունի աջակցության կարիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս