Տեսանյութում ասվում է, որ հավի ճտերի սեռը տարբերելու համար պետք է նայել նրանց թևիկներին. եթե թևիկների բմբուլների մի մասը կարճ է, իսկ թևիկի ծայրի հատվածում՝ երկար, ապա արական սեռի է, եթե բմբուլները հավասար են, ուրեմն՝ իգական:
Բանտ ուղարկել նրան չէին կարող, քանի որ նա շատ ազնիվ մարդ էր… Չէին կարող առիթ գտնել… Կարծում եմ` դա պատվերով սպանություն է եղել` քաղաքական շարժառիթներով… Որևէ մեկին մեղադրելու համար ապացույցներ են պետք, իսկ ես որևէ ապացույց չունեմ:
Եթե ցանկանում եք առողջ, փայլուն և հարթ մաշկ ունենալ, տեղեկացեք, թե որ բաղադրիչներն է պետք ավելացնել ձեր դիետային:
Մարտի 5-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դոլարն առաջարկվել է 481 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 479.5 դրամը։
2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին իրականացված ավիափոխադրումների վերաբերյալ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղևոր…
Արդեն հոգնել ենք համակարգչով, համացանցով, հեռախոսներով լսել Ձեր երգերը։ Մենք կենդանություն ենք ցանկանում այդ երգերի մեջ։ Ձեր երգերը պայքարի մղող, կյանք տվող երգեր են, բայց արդեն այնքան ենք լսել էկրաններից այն կողմ, որ կյանք տվող երգերին նոր շունչ է հարկավոր։
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կարծում է, որ ԿԲ-ն ֆինանսական շոկի օրերից մինչև հիմա աշխատում է դասական մոդելով, միայն թե խուճապի ժամանակ միջամտությունը եղավ վերջին հնարավոր պահին, այսինքն՝ ուշացումով:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Կարծրատիպը, թե այստեղ, պատերազմելուց բացի, ուրիշ ոչինչ չի կարելի անել, սխալ է, ու հենց դա են փորձում շտկել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագծին:
«Սվետը գործից տուն է եկել ու տղային այդ վիճակում տեսել: Խեղճ կինը շատ վատ վիճակում է, հետը նույնիսկ չենք կարողանում խոսել: Հարազատները Մանումենտ են տարել, որ մենակ չմնա, հանկարծ ինքն էլ հետը մի բան չանի»:
Մալաթիա վարչական շրջանի Շրջանայինի 2/5 հասցեում բոլոր տներն ու ընտանեկան պատմություններն իրար շատ նման են. ընտանիքներն ապրում են վարձով, սոցիալապես ծանր-անապահով վիճակում են ու երազում են մի բանի մասին` սեփական չորս պատ ու տանիք, որի համար այլևս վարձավճար չեն տա։
2015թ. հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 130.5 տոննա ապրանք, որոնց արժեքը կազմել է 1.8 մլրդ. դրամ կամ 3.7 մլն. ԱՄՆ դոլար:
Մարտի 5-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ովքե՞ր կարող են հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնեն:
Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին:
Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ու մարդիկ կան: Գյումրու վագոն-տնակներից շատերը զուրկ են նույնիսկ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից, իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:
Քաղաքագետը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի ելույթի վերջում նա նաև նշեց 4 կետից բաղկացած մի ծրագիր, որի հիման վրա նախագահը «կոչնչացնի» Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին, եթե վերջինս ինքնակամ չլքի քաղաքական դաշտը. «Այս ժամանակահատվածում երևի Գագիկ Ծառուկյանին հաջողվել է բոլոր վտանգները չեզոքացել՝ խոստանալով դուրս գալ քաղաքականությունից, միևնույն ժամանակ՝ պահպանել իր անվտանգությունը, անձեռնմխելիությունը, նաև բիզնես ստրուկտուրաները, որոնք ինքն ունի ՀՀ տարածքում: Շատ սպասելի էր նրա այս քայլը, և բոլորն էին սպասում»:
«Պուտինը Ռուսաստանը վերածեց նոր ռեժիմի` ավելի խորամանկ և սարսափելի, քան սովետական ռեժիմը: ԽՍՀՄ-ը փակ ռեժիմ էր, բայց մարդիկ լսում էին, օրինակ, «Ամերիկայի ձայն» և հասկանում, որ կա այլ տեսակի երկիր, այլ մտածողություն, որին հասնելն այդքան էլ հեռավոր գաղափար չէր թվում: Բայց ներկայիս խորամանկությունն ու կեղծիքը կայանում է նրանում, որ ազատ մամուլ կա ամբողջ աշխարհում, իսկ ՌԴ-ն տարիների ընթացքում գնել է գումարով ԶԼՄ-ներ, որոնց միջոցով տեղեկատվական պատերազմ է մղում ողջ աշխարհի նկատմամբ՝ ընդդեմ խաղաղ և ազատ կյանքի: Հետսովետական յուրաքանչյուր երկրի հետ Պուտինն ունի իր ծրագիրը, այդ թվում՝ Հայաստանի, Ուկրաինայի հետ: Սա նոր վտանգ է աշխարհի համար ու շատ խորամանկ կազմակերպված, որի հիմքում կեղծիքն ու սուտն են»,- ասում է նա:
Սկսնակ ընկերություն ստեղծելու և համաշխարհային շուկա դուրս գալու, սեփական գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ չէ տեղափոխվել Սիլիկոնյան հովիտ:
Helathyfoodstar.com կայքը ներկայացրել է շատ հեշտ մի ըմպելիք, որը կօգնի ձեզ ազատվել տոքսիններից: Այս խառնուրդը կսկսի գործել անմիջապես այն խմելուց հետո՝ վերացնելով տոքսինները և մաքրելով ամբողջ օրգանիզմը: Բացի այդ, ըմպելիքը նաև կլավացնի մարսողական համակարգը, և օրվա ընթացքում ձեզ թարմ և էներգիայով լի կզգաք:
Այս տեսանյութը, անկասկած, շատ էմոցիոնալ է: Լահլան անունով փոքրիկին ի ծնե ախտորոշվել էր երկու ականջների միջինից բարձր աստիճանի լսողության կորուստ: Ախտորոշումը փոքրիկի ծնողների համար վերջնագրի նման էր:
«Մեզ համար պարզից էլ պարզ էր, որ արդյունքում այսպես կլիներ, այստեղ ուրիշ խնդիր կա՝ այդ «համաժողովրդական շարժման» լիդերներն ի՞նչ պատասխան են տալու ժողովրդին՝ 1 տարուց ավելի հուսադրեցին, որ էսօր-էգուց իշխանափոխություն են անելու, արդյունքում՝ ի՞նչ, մեկը իր բիզնեսով, մեկը իր դղյակում, մյուսն անհասկանալի պահվածքով…»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ առաջնորդի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Ոստիկանները կանխեցին վճարային տերմինալներ թալանողների անքուն գիշերները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը կուսակցությունից հեռանալու դիմում է գրել եւ շարունակելու է մնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը: Այս մասին Իվետա Տոնոյանը հայտարարել է Tert.am-ի հետ զրույցում։ Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչ է լինելու կուսակցության գրասենյակների հետ, որոնք վարձակալվել են Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցներով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին Գագիկ Ծառուկյանի որոշումը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ընդունում է բացառապես որպես անձնական որոշում և որևէ այլ ենթատեքստ չի տեսնում այնտեղ:
«Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը սպասելի էր և բավականին անկեղծ շարադրել էր իր տեսակետները: Ամեն դեպքում յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր հետագա անելիքները, հետագա ճակատագիրը: Մենք, յուրաքանչյուրը, ինչպես իր կուսակցությունը, մենք՝ որպես քաղաքական դաշտի գործընկերներ կամ մրցակիցներ, հարգանքով պետք է ընդունենք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղաքականությունից դուրս գալու մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից և քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունը:
18-ը չբոլորած տղան մեղայականով ներկայացել է ոստիկանություն: