Ուկրաինայի դեպքում ՌԴ-ի դեմ սահմանվում են պատժամիջոցներ, իսկ Վրաստանի դեպքում՝ ոչ. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել ԵԺԿ-ի գագաթաժողովում և խոսել է Ռուսաստանի դեմ Եվրոպայի սահմանած պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության ու Ռուսաստանի կողմից վրացական տարածքներ Աբխազիան ու Ցխինվալի շրջանը փաստացի բռնակցելու մասին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ցխինվալի շրջանի փաստացի բռնակցման նկատմամբ Վրաստանի կառավարության արձագանքը եղել է մեղմ ասած տարօրինակ: Սաակաշվիլին նկատել է, որ Եվրոպան Ցխինվալիի բռնակցման պայմաններում Ռուսաստանի դեմ չի սահմանել պատժամիջոցներ, ինչպես որ արել է Ուկրաինայի պարագայում:
Սաակաշվիլին հայտարարել է, որ այսօր Վրաստանը տարանջատում են Ուկրաինայից, և երբ խոսում են ռուսական օկուպացման մասին, ապա հիշատակում են միայն Ուկրաինան՝ մոռանալով նաև Վրաստանի մասին: Սաակաշվիլին ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Վրաստանի գործող կառավարությանը.
«Ռուսաստանը բացում է Սուխումի օդանավակայանը: Միջազգային կազմակերպությունները փակել են Ղրիմի օդանավակայանը, մինչդեռ Սուխումի օդանավակայանաի պարագայում մենք չենք տեսնում արձագանք: Վրաստանն անհետացել է ռադարների վրայից և անհրաժեշտ է անել ամեն բան՝ նրան ռադարների վրա վերադարձնելու համար»: