2015 թվականի արդյունքներով ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն անկում կապրի 1.4 տոկոսով. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանխատեսել է, որ ընթացիկ տարվա արդյունքներով ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն անկում կապրի 1.4 տոկոսով: Պուտինն այս մասին հայտարարել է Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: .

«Գլոբալ տնտեսությունում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն. գործարար ցածր ակտիվությունը, համաշխարհային տնտեսության լճացումը, հումքային շուկաների փոփոխականությունն ուղիղ ազդում են ԱՊՀ երկրների վրա: 2014 թվականին ԱՊՀ երկրների ՀՆԱ-ի ընդհանուր աճը կազմել է 0.9 տոկոս:

Ընթացիկ տարում ընդհանրապես ակնկալվում է որոշակի անկում՝ մոտ 1.4 տոկոսով: Չնայած նավթի գնանկմանը՝ Ռուսաստանը նախորդ տարվա արդյունքներով ամեն դեպքում գրանցեց ՀՆԱ-ի մի փոքր աճ՝ 0.6 տոկոս: Սակայն մեր տնտեսության վիճակը բարդ է, և դրա հետ կապված՝ մենք պատրաստել ենք հակաճգնաժամային պլան:

Համոզված եմ, որ այդ միջոցների իրագործումը ժամանակի հետ մեզ հնարավորություն կտա վերադարձ կատարել կայուն ու որակյալ աճի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031