Պուտինն առաջարկել է բանակցություններ սկսել ԵՏՄ-ի արժութային միության ստեղծման մասին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավատում է, որ ԵՏՄ-ի երկրները համատեղ ջանքերի օգնությամբ կկարողանան հաղթահարել ներկայումս ծագած տնտեսական բարդությունները.

«Մեզ մոտ իրավիճակն իսկապես բարդ է համաշխարհային տնտեսությունում՝ հաշվի առնելով շուկաներում տիրող իրավիճակը: Սակայն ես վստահ եմ, որ ողջ հետխորհրդային տիրույթում այդ թվում նաև ձեր ուղիղ մասնակցությամբ ստեղծված տնտեսության, սոցիալական ոլորտի գործունեության հիմքերն անպայմանորեն մեզ կօգնեն՝ հաղթահարելու համար այդ բարդությունները»

Պուտինը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: Պուտինն այդ մասին հայտարարել է Աստանայում Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ հանդիպման արդյունքներով.

«Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որեկել է ժամանակը խոսելու նաև հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031