Բրոնխիտի դեպքում վերցնել 200 գ ճզմած սխտոր, 700 գ շաքարավազ և 1 լիտր ջուր, խառնել։ Այս օշարակից մի քանի ճաշի գդալ խմել օրական 3 անգամ։ Վիճակն ավելի արագ բարելավելու համար օշարակը խմելու հաճախությունը կարելի է ավելացնել։ Ասթմայի դեպքում ճզմիր սխտորի 2 ատամիկ, վրան լցրու եռման ջուր։
Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 22-ամյա Արծրուն Մելիքյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել՝ Երևանում «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Անօրինական միգրանտները մուտքի երկրներում կարող են բախվել զանազան դժվարությունների։ Նրանք սովորաբար ունենում են կացարանի խնդիր։ Միգրանտի ոչ օրինական կարգավիճակից օգտվելով` տանտերը կարող է շահագործել նրան, շատ թանկ վճար պահանջել մի փոքր տարածքի համար, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում։
Սկզբում, երբ մի քանի ամիս հանրակացարանում էի ապրում, այդքան էլ մենակություն չէի զգում: Բայց երբ տեղափոխվեցի վարձակալած բնակարան, որոշ դժվարություններ սկսվեցին. իմ փոխարեն տունը հավաքող չկա, ինձ համար ուտելիք պատրաստող չկա, և այդ ամենը ես ինքս պետք է անեմ: Մի կողմից` լավ է, ավելի ինքնուրույն ես դառնում, բայց սկզբում շատ դժվար էր:
Մարտի 1-ին, ժամը 19.56-ին Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել , որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 3 12/15 տան բնակիչ Ա. Դ.-ը (ծնվ.1974 թ.):
Սուրենն ու Անին (անունները փոխված են, երեխաների խնդրանքով չենք նշում նաև երկիրն ու քաղաքը) արդեն երեք տարի ապրում են արտերկրում: Թեպետ Սուրենը` վեցերորդ, իսկ Անին` հինգերորդ դասարան է, բայց երկուսն էլ հասցրել են սովորել թե՛ Հայաստանում ու թե՛ արտերկրում, և տարբերություններ նշել նրանց համար դժվար չէ:
Forbes պարբերականը հիշատակել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի արտահայտություններից 10 ամենավառ մեջբերում, որոնք առնչվում են Ուկրաինային:
Կան բազմաթիվ քսուքներ, սկրաբներ, դիմակներ, որոնք մաքրում, թարմացնում և խոնավեցնում են դեմքի մաշկը: Սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե հատկապես դրանցից որն է օգնում իր մաշկը խնամելուն: Ուստի առավել նպատակահարմար է նախապատվությունը տալ տանը պատրաստված դիմակներին: Քսուքներ պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնք ոչ միայն կօգնեն լավացնել ձեր մաշկը, այլև շատ մատչելի են:
Փոքրիկի վիրահատությանը մնացել է մոտ մեկ շաբաթ: Քանի որ Գերմանիա գնալու գումար այդպես էլ չհավաքվեց (30.000 եվրոյի փոխարեն միայն 202.000 դրամ է հավաքվել), Սյուզաննան, երեխայի մայրը, գնաց այլ ճանապարհով:
Նման զանգ ստացողները չեն կարողանա պատասխանել, քանի որ զանգը կասեցվում է, սակայն նույն հեռախոսահամարով հետզանգ կատարելու դեպքում, կմիանա ձայնային օպերատոր և քաղաքացիները կլսեն անբարո պահվածքով կանանց ձայներ, իսկ այդ ընթացքում նրանց հաշիվը կզրոյացվի:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ փետրվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդի և վիրավորի ինքնությունը:
2012թ., հոկտեմբեր: Հորաքույրս ամուսնու և երկու երեխաների հետ մեկնում էր Ֆրանսիա: Ուրախ էինք. վերջապես մի ընտանիք էլ կհաստատվի Եվրոպայում, կունենա լավ աշխատանք, մեքենա, երեխաների համար էլ փայլուն ապագա կստեղծի: Մի խոսքով, երջանիկ ապագա կերտելու երազանքով` մեկնեցին Ֆրանսիա: 2013թ., հոկտեմբեր:
Կողոպուտների մեծ մասը կատարվում է քաղաքներում և՝ օրվա մութ ժամերին:
Հայ Ազգային Կոնգրեսը, բնականաբար, ոչ միայն իրավունք չունի ազգին զրկել փրկության այդ եզակի հնարավորությունից, այլեւ պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստել դրան։
«Աննան գտնվում է Նեմցովի համախոհներից մեկի բնակարանում: Նրան պահում են հսկողության տակ եւ ոչ մի տեղ չեն թողնում»,- հայտնել է պաշտպան Վադիմ Պրոխորովը: Նրա խոսքերով՝ Աննա Դուրիցկայան տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները եւ հիմա մտադիր է վերադառնալ Ուկրաինա»:
Օջալանի այդ կոչը համարվում է նշանակալից քայլ` 30-ամյա զինված դիմակայությանը վերջ դնելու համար:
Քրեակատարողական հիմնարկում օրվա հերթապահ պատասխանատուի օգնական, արդարադատության ավագ լեյտենանտ Աշոտ Մալոյան ՔԿՎ մյուս աշխատակիցների ներկայությամբ կրկին խուզարկել է դատապարտյալին. արդյունքը նույնն է եղել:
Փետրվարի 28-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան ժամը 11.00-ի սահմաններում Գանձակ գյուղում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1944 թ. ծնված Հրաչիկ Հարությունյանին:
«Քիլլերը հեռացել է 2002թ.-ի արտադրության բաց մոխրագույն մետալիկ «ՎԱԶ-21102» ավտոմեքենայով: Մեքենայի որոնման ուղղությամբ աշխատում են Մոսկվայի ոստիկանության բոլոր անցակետերն ու բաժինները: Տեղեկատվություն կա, որ մեքենան կարող էր դուրս գալ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի սահմաններից»:
Երթի մասնակիցները տանում են ՌԴ եռագույնները, «РПР-Парнас» կուսակցության եւ «Солидарность» շարժման դրոշները: Ցուցարարները պարզել են «Հերոսները չեն մահանում», «Նա մարտնչում էր ազատ Ռուսաստանի համար», «Պրոպագանդան սպանում է» եւ այլ կարգախոսներով պաստառներ:
Հերթական անգամ ընտանեկան ալբոմը թերթելիս` հանդիպեցի հին մի լուսանկարի. ես եմ, քույրս, մայրս, բայց օտար երկրում: Ես փոքր էի և համարյա ոչինչ չեմ հիշում. ինչո՞ւ գնացինք, ինչո՞ւ նկարում հայրս չկա, ինչո՞ւ է մայրս տխուր, և վերջապես ինչո՞ւ վերադարձանք:
Մեծ Բրիտանիայի կողմից գործարքն արգելափակելու որոշումն իր տեսակում առաջինն է, քանի որ այն հենված չէ գործող պատժամիջոցների վրա:
Մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին առանց տեղումների եղանակ:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանըը Արցախի խորհրդարանական քաղաքական ուժերին կոչ է արել գալիք ընտրւոթյուններից առաջ պահպանել ներխորհրդարանական համերաշխության եւ քաղաքակիրթ համագործակցության ավանդույթները:
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 15-ամյա Տիգրան Աթոյանը, Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 44 QQ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հատվածին:
Նախագահի համար ակնհայտ է, որ ներկայումս Իրանյի վերաբերյալ հավելյալ օրինագծերի ժամանակը չէ:
Շուրջ մեկ ու կես ժամ տեւած հանրահավաքից հետո մեկնակեց երթը: Երթի մասնակիցները «Սերժի՛կ, հեռացի;ր» վանկարկումներով ոտքով քայլեցին մինչեւ Մյասնիկյանի արձան, որտեղ էլ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին արձանի մոտ՝ ի հիշատակ Մարտի մեկի 10 զոհերի:
Սամվել Ալեքսանյանը որոշել էր բնակիչներին գարնան առաջին օրվա առթիվ 10 հազարական դրամ բաժանել:
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնել:
«Տեղ հասնելով` «հանձնվեցինք» Ֆրանսիայի իշխանություններին, ստեցինք, թե կորցրել ենք փաստաթղթերը և օգնության, բնակության կարիք ունենք: Թույլ տվեցին բնակվել Ֆրանսիայում` մինչ դատական գործընթացի ավարտը: Այնտեղ բնակվում էինք հարազատների, ծանոթների տանը: Վեց ամիս անց դատարանը մերժեց մնալու և ապրելու իրավունք ստանալու մեր խնդրանքը»,- պատմում է քույրը: