Սկզբում պետք է վերցնել ընկույզի կեղևը և այրել: Այնուհետև մոխիրները լցրեք ջրի մեջ և թողեք մնա 12 ժամ: Ապա թանզիֆը թաթախեք ջրի մեջ և դրեք մարմնի այն հատվածին, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը: Կրկնեք այս գործողությունը օրական մի քանի անգամ, և պահեք թանզիֆը մոտավորապես 30 րոպե: Մի քանի շաբաթում կազատվեք անցանկալի մազերից:
Սերիալներում նկարահանվելն առհասարակ բացառել եմ իմ կարիերայից։ Նորմալ եմ համարում, երբ դերասանները նկարահանվում են սերիալներում։ Եվ, ի դեպ, այնպիսի դերասաններ են նկարահանվում, որոնց մազի կեսի կեսն էլ չկամ` որպես դերասանուհի։ Ուղղակի ամեն մեկս ընտրում ենք կարիերան ձևավորելու մեր ուղին։ Իմ ուղու վրա սերիալներ չկան։
Ըստ գյուղացիների, նրանք նաև 5-րդ երեխան են ունեցել, աղջիկ, որը 2008 թվականին խեղդվել է գյուղի տարածքում գտնվող ջրԱմբարում: Ըստ գյուղացիների, այս կինը երբեք ծննդատներից չի օգտվել, միշտ տանն է ծննդաբերել, երեխաները երկար ժամանակ ծննդյան վկայականներ չեն ունեցել, գյուղապետ Ավետիսյան Բաբիկի միջնորդությամբ են նրանք ծննդյան վկայականներ ձեռք բերել:
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը կարծում է՝ անթույլատրելի է, որ վետերանները հիմա մեկնեն սահման ու աջակցություն ցույց տան բանակին: 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս ղարաբաղաադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետևանքով շրջանառվող այն կարծիքների մասին, որ ճիշտ կլինի, որ ազատամարտիկները գնան և զինվորների հետ միասին պաշտպանեն սահմանը, իրենց փորձով աջակցություն ցույց տան նրանց՝ Ս. Շահինյանը նշեց, որ վետերաններն ունեն իրենց փորձը, որն ավելի շատ «պարտիզանական պատերազմի» հետ է կապված, իսկ սա կանոնավոր բանակ է՝ իր որոշ սկզբունքներով:
Բրիտանական Burberry-ին պետք է լուրջ մտահոգվի Սուկի Ուոթերհաուսի մազերի խնամքի միջոցների համար: Հայտնի ապրանքանիշի դեմքերից մեկն ու Բրեդլի Քուփերի նախկին ընկերուհի Սուկին խոստովանել է, որ ստիպված է դիմել մի քանի խորամանկ քայլերի, որպեսզի մազերը ստանան իրեն ցանկալի տեսքը: «
Ըստ Բոստանջյանի՝ միասնական արժույթի պայմաններում Հայաստանն ի զորու է լինելու ավելի ռացիոնալ տեղեր գտնել՝ իր կապիտալը տեղաբաշխելու և գործունեություն ծավալելու համար։
«Եթե Հայաստանը հաջողի, և Եվրոպական միությունը ստորագրի համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա ցույց կտանք, որ հետսովետական տարածքի երկրները կարող են համագործակցել և՛ Եվրոպայի, և՛ Ռուսաստանի հետ»:
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի սկզբից իրականացնում է շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները:
Ամենամեծ դժվարությունը եղել է կարծրատիպեր կոտրելը, որը մեզ մեծ հաշվով հաջողվել է, բայց դեռ անելիք կա այդ ուղղությամբ։ Բոլորը չէ, որ կարող են հեշտ համոզվել և դուրս գալ, դրսում զբաղվել սպորտով, բայց երբ տևական աշխատանք ես տանում մարդկանց հետ` զրույցներով, տեսահոլովակներով, օրինակներ ցույց տալով, նրանք հասկանում են, թե ինչի համար է դա արվում, տեսնում են, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր երիտասարդներ, մեծեր, փոքրեր իրենց ժամանակն անցկացնում են բացօթյա սպորտով զբաղվելով, համոզվում են։
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. Հերթական ստուգայցը:
Մարտի 23-ին Նորամուծության և Ձեռներեցության Ազգային Կենտրոնը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) «Երիտասարդ նորարարների դպրոց» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Նորամուծությունների առևտրայնացման մեխանիզմները «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի օրինակով» թեմայով սեմինար-քննարկում:
Մենք պետք է սկսեինք ապրել այլ սկզբունքներով. դու կաշառակեր ես, ես՝ ոչ, ձեր տնտեսությունը՝ պակաս, իսկ մերը՝ ավելի զարգացած է, ձեր երկրում ապրելը վտանգավոր է, մեզ մոտ՝ անվտանգ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշված մարզում այսօր տեղի ունեցած գողության փորձի եւ հնչած կրակոցների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։
Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել:
Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Թեյի, երիցուկի թուրմերը և բուսայուղերը հանգստացնում են աչքերը և հարթեցնում են կնճիռները։
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փնջերում ներառված համայնքների ղեկավարների, բնակիչների հետ մի քանի անգամ հանդիպումներ եղել են, որոնց ընթացքում մանրամասն քննարկվել է ծրագիրը:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.41%-ով կամ 1.92 դրամով։
Վազ 21-07-ն, ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության խմբի տեսուչ Նաիրի Գասպարյանի, հետևի հատվածից հարվածել է Նիսսանին, որն ընկել է մոտակա ձորակը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 2013թ. թողարկած, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 2020թ. մարվող $700 մլն եվրապարտատոմսերի մի մասը՝ շուրջ $200 մլն ($199 928 000) ծավալով:
Դարանակալում, հետապնդում, վնասազերծում:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Միհրան Վարդգեսի Մինասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քաղցկեղածին բջիջների աճը դանդաղեցնելու համար երբեմն խորհուրդ են տալիս օգտագործել կերակրի սոդա, քանի որ ալկալային միջավայրում քաղցկեղածին գոյացությունները տրոհվում են։ Նման ազդեցություն ունի նաև խատուտիկի հյութը։ Ֆրանսիայում խատուտիկը մշակվում է` որպես ուտելի բույս։
Չսահմանված վայրում աղբ թափելը առաջացնում է առնվազն վարչական տուգանք:
Տնտեսական աճը կշարունակի դանդաղել՝ 2015 թվականին կազմելով 1.6%։ 2016 թվականին աճի տեմպը կարագանա մինչև 2.3%։ Համեմատության համար նշենք, որ ԱԶԲ-ն 2015 թվականին Վրաստանի համար կանխատեսել է 2.0% աճ, Ադրբեջանի համար` 2015թ.՝ 3% աճ:
Մարտի 24-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի և 1984 թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ:
Պարզվում է՝ կոկոսի յուղը քաշը կորցնելու լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն հարուստ է հագեցած ճարպաթթուներով, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Կոկոսի յուղի մեջ առկա ճարպաթթուներն օրգանիզմում չեն վերածվում անառողջ ճարպերի:
Ջալիլաբադում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից արձակված գնդակի հրազենային վիրավորումից զոհվել է Թովուզից զինծառայության կանչված Սամարխան Էթիբար օղլու Յուսիֆովը (ծնվ. 1995 թ.):
Արամայիս, Էդգար և Աբրահամ Ա.-երը բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
2015 թվականի մարտի 23-ին Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ բնակչուհիներից մեկը նույն օրը տնային պայմաններում ծննդաբերել է, ում պտուղը մահացած է եղել: