Հայտնի է գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի անունը. news.am
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման ժամանակ գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողը Սամվել Հակոբյանն է, 20 տարեկան, Արարատի մարզի Արեւաբույր համայնքից:
NEWS.am-ի հետ զրույցում Արեւաբույրի գյուղապետ Մարտին Ավետիսյանը հայտնեց, որ դեպքի մասին իմանալուն պես, բացի հարազատներից, Ստեփանակերտ են մեկնել եւս 10 մարդ:
«Սամվելի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց գյուղապետը:
Նա պատմեց, որ Սամվելը առաջիկա ամիսներին զորացրվելու է, Արցախում ծառայում է եղբոր հետ, որին հունվարին են զորակոչել բանակ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: