Ինչպես հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողին:
Աղը ոչ միայն պահպանվել է ձյունից և սառույցից, այլև լավան այն պաշտպանել է աղտոտումից: Ահա թե ինչու է հիմալայան վարդագույն աղը համարվում ամենամաքուր աղը: Այսօր այն ավելի շատ է վաճառվում շուկայում:
Դժբախտ պատահար՝ որսի գնալիս: Պատճառը հանցավոր անփութությունն էր:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը` «Don’t deny» երգով, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ օրեր առաջ:
Բանկային ոլորտի մասնագետ Արարատ Ավագյանը նշեց, որ բանկերը հիմնականում բիզնես վարկեր տրամադրում են այն ընկերություններին, որոնց հետ երեք և ավելի տարիների համագործակցության փորձ ունեն
Մարտի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի գլխավորած պատվիրակությանը:
Ոչինչ չեմ արել և հիմա չեմ անում միջազգային շուկա մտնելու համար: Այլապես քայլերս այլ կլինեին: Ասեմ ավելին: Մի քանի անգամ մերժել եմ եվրոպական և ռուսական շուկա մուտք գործելու շատ ծանրակշիռ առաջարկներ ու դրանք մերժել եմ ամենատարբեր պատճառներով: Մի կոնտրակտը չկնքեցի, որովհետև պետք է 5 տարի հայերեն չերգեի: Կարծում եմ` դեռ շատ անելիքներ ունեմ այստեղ` հենց միայն ինձ համակրող հայ հանդիսատեսի համար:
Ուկրաինացի բժիշկներն առաջինն էին ԽՍՀՄ տարածքում, ովքեր պաշտոնական թույլտվություն ստացան բնային բջիջների կիրառմամբ վիրահատություններ կատարելու համար: Փորձերի արդյունքներն ապշեցրել էին նրանց:
Դրսից գումարներ ներգրավելը հնարավոր է քաղաքական որոշումների դեպքում: Հայաստանին տրվող յուրաքանչյուր դրամ լինելու է քաղաքական
Մեխակն ու դարչինը գցեք ջրի մեջ: Թողեք՝ խառնուրդը թրմվի 4-5 օր սառնարանում: Դատարկ ստամոքսին խմեք 100մլ այս խառնուրդից: Երբ մնա ընդամենը 4 օրվա չափաբաժին, մեկ այլ չափաբաժին պատրաստեք: Խմեք այս խառնուրդից 3 շիշ, այնուհետև 15 օր հանգիստ տվեք օրգանիզմին: Կարող եք կրկնել բուժումը:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում սեղմված գազի սակագինն աճել է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար և կոչ է անում ողջ հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին և խավերին՝ համախմբվել և դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործն արդեն վերաքննիչ դատարանում է. քրեական գործը մակագրվել է դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանին, Մհեր Արղամանյանին և Արարատ Պետրոսյանին:
նակարանային խնդիրը Գյումրիում մնում է առաջնահերթ: Մեծ թիվ են կազմում ինչպես հերթացուցակներից դուրս մնացած, այնպես էլ անօթևանի կարգավիճակ չունեցող քաղաքացիները:
Վանաձորի՝ մարդկանցից մոռացված մի անկյունում խորդուբորդ, ցեխոտ մի արահետ կա։ Այստեղ գտնվող փոքրիկ ու սառը տնակում է ապրում 7-ամյա Էրիկը։ Ընկերներ չունի, քանի որ այդ տարածքում սակավաթիվ մարդիկ են ապրում։ Էրիկը շատ է սիրում մաթեմատիկա առարկան, ունի փայլուն ունակություններ, սակայն դպրոց չի գնում։ Նա տառապում է ստամոքս-աղիքային համակարգի դիսկինեզիա հիվանդությամբ։
Կենտրոնական բանկի նախագահի մարտի 12-ի որոշումներով գրանցումից հանվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ «Սիսիան» ներկայացուցչությունը և գրանցվել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ «Սիսիան»
Սա մի ոլորտ է, որտեղ մեծ գումարներ են պտտվում, և գերիշխողի դիրքը պատահական ընկերություններ չեն ձեռք բերում:
Շուտով ամառ է, իսկ դուք այդպես էլ չեք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սլավա Բարանսկին առաջարկում է ավելորդ քաշից ազատվելու և կարճ ժամանակահատվածում որովայնի մասին մոռանալու իր մեթոդը:
Դոլարն առաջարկվել է 479.75 դրամով, սակայն պահանջարկ ընդհանրապես չի ներկայացվել։
2015 թվականի մարտի 15-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի հարակից ձորում՝ քարերի մեջ հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Արշակ Առաքելյանի դին:
«Երևանի և Բրյուրսելի միջև քաղաքական կամքի և հանձնառության նոր իմաստավորման կարիք կա` ՀՀ-ԵՄ հարաբերությունները փրկելու և պահպանելու համար: Հիմա մենք աշխատում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր շրջանակը հստակեցնելու ուղղությամբ, որը շատ ավելի նեղ է նախորդ՝ Ասոցացման համաձայնագրի համեմատ: Սակայն, ամեն դեպքում, Ռիգայի գագաթնաժողովը Արևելյան հարևանության շրջանակում բանակցությունների և գործընթացի սկիզբն է լինելու և ոչ թե ավարտը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի մասին:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.10-ին, Տաշիրի Ջահուկյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչը բողոքարկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով քրեական գործը կարճվել էր համաներման կիրառմամբ:
Խնձորի քացախը հակաբակտերիալ ազդեցություն ունի ու կարող է վերացնել թեփը: Այն կօգնի լավացնել գլխի չոր մաշկի վիճակը:
Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փորք բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին, Նորվեգական թաղամասերի, Գրիգոր Զոհրաբ և Չուխաջյան փողոցների, Հասրաթյան 25/3, 25/4, 25/5 շենքերի եւ հարակից տարածքների, Սպանդարյան կայարանի, Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի արտադրական ձեռնարկությունների, կաթի գործարանի և հարակից հանրային բաժանորդների, Մերձավան գյուղի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից է միայն կախված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների կառուցողականությունը: Մինսկը՝ որպես հարթակ, ունի բացառիկ նշանակություն ռուս-ուկրաինական երկխոսության համար, բայց չունի որևէ նշանակություն հայ-ադրբեջանական երկխոսության առումով»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։