
Երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ (լրացված)

Մարտի 20-ին, ժամը 14.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մոտ 5 տարեկան երեխա, ում ձեռքը մնացել է մսաղացում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Ժամը 14.47-ին տեղեկություն է ստացվել, որ երեխային տեղափոխում են Արտաշիսյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փրկարարները հիվանդանոցի վիրահատարանում բժիշկների հսկողությամբ և հատուկ գործիքների օգնությամբ 2011 թ. ծնված Ա. Ա.-ի (Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ) ձեռքը դուրս են բերել մսաղացից:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն