![](/banners/BeFunky-design.jpg)
Վերամբարձ կռունկի սլաքն ընկել է շենքի տանիքին. նոր մանրամասներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/IMG_0669-12889-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng.jpg)
Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 61 հասցեում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է և սլաքը ինքնաբերաբար մոտեցել և հարվածել է թիվ 70 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատին. տուժածներ չկան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն