Բաժիններ՝

Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի հաջորդ հանդիպումը կանցկացվի մայիսի 8-ին

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել մայիսի 8-ին, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին Պուտինի ու Նազարբաևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ այդ հանդիպումից առաջ երեք երկրների կառավարությունները պետք է քննարկեն այն օրակարգը, որը կառաջարկվի նախագահների մայիսյան հանդիպմանը: Լուկաշենկոյի խոսքերով՝ այդ հանդիպումը կլինի այսօրվա եռակողմ հանդիպման շարունակությունը:

Լուկաշենկոն հայտարարել է, որ Աստանայում անցկացված բանակցությունների հիմնական թեմաներ են եղել տնտեսական ու քաղաքական խնդիրները, այդ թվում նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը.

«Մեր հանդիպման արդյունքը դարձավ հետագա փոխգործակցության գործնականում բոլոր ուղղություններով դիրքորոշումների համընկնումը: Հնարավոր է՝ հենց դրա շնորհիվ էլ հանդիպումը ստացվեց այդքան տևական: Մեծ հաղթանակի 70-ամյակի շեմին մենք պետք է ի ցույց դնենք մեր միասնությունը, ընդ որում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս