Բաժիններ՝

Յուրաքանչյուր ժողովուրդ կցանկանար ունենալ Նազարբաևի նման առաջնորդ. Աթամբաև

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ափսոսանքով նկատել է, որ իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևը երբևէ չի գլխավորել Ղրղզստանը: Աթամբաևն այս մասին հայտարարել է Բիշքեկում նոր դպրոցներից մեկի բացման ժամանակ.

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես համոզվում եմ, որ նա աքսաքալ (սպիտակամորուս) է ոչ միայն Ղազախստանի ժողովրդի, այլև՝ Ղրղզստանի համար:

Նա մտահոգվում է մեր ժողովրդի համար: Այդպիսի առաջնորդները քիչ են: Շուտով Ղազախստանում ընտրություններ են, բարդ է գտնել այնպիսի առաջնորդ, ինչպիսին որ Նազարբաևն է: Ոչ միայն Ղազախստանի ժողովուրդը, այլև յուրաքանչյուր ժողովուրդ կցանկանար ունենալ նման առաջնորդ:

Ես քանիցս մտածել եմ, որ եթե մեզ մոտ Ակաևի ու Բակիևի փոխարեն նախագահ եղած լիներ Նազարբաևը, ապա ես կասեի, որ ամեն ինչ կլիներ այլ կերպ: Կարծում եմ, որ ղազախ ժողովուրդը, հաշվի առնելով նաև դա, աջակցում է նրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս