Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ և դատապարտվել պայմանական ազատազրկման:
Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի: Հեղուկը լցրեք շշերի մեջ:
Մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ֆորեքս քլաբի» փորձագետ Իրինա Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դրսից ֆինանսական միջոցների ներգրավմանը՝ նշեց, որ անհանգստանալ պետք չէ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 19-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.97 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.08%-ով։
Նյույորքաբնակ նշանավոր դաշնակահար Շահան Արծրունին ասում է` մեծ ջանքեր է գործադրել` պնդելով, որ Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքին դրված բացատրական ցուցանակում անգլերեն և թուրքերեն լեզուներով ավելացվի այսօր արդեն առկա «հայկական» բառը։
«Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Բնականաբար, չի լինի այլևս Ասոցացման համաձայնագիր Հայաստանի համար, քանի որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ընտրեցին ասոցիացման ուղղությունը, իսկ Հայաստանը` ոչ, թեև մենք այն հարգում ենք: Սակայն ես կարծում եմ, որ հնարավոր է համաձայնագիր Հայաստանի հետ ոչ այն խորությամբ, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում»,- ասում է Ռիչարդ Չարնեցկին:
«Դուխով տղա էր, մի քանի ամիս առաջ օտպուսկ էր եկել, ասում էր՝ թուրք եմ խփել, դրա համար են թողել: Դրա համար պատվոգիր և դրամական պարգևատրում էր ստացել: Շատ լավ, շփվող տղա էր, թաղում բոլորն էլ սիրում էին նրան: Ծնողները ու բոլորս էլ համարում ենք, որ իրենց տղան հայրենիքի համար է զոհվել և հերոս է»:
Մարտի 18-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում կռիվ է:
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվող ամսական դրամական օգնության չափը 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 100 հազար դրամ:
«Չգիտես ինչու` ընդունված է, որ ցանկացած մեկին, ում մեղադրանք է ներկայացվել, ձերբակալում են, կալանավորում են, տանում են բանտ։ Հատկապես կարծում եմ` այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են հանցանք գործում, ովքեր մեղմ հանցանք են գործում, ընդհանրապես չպետք է հայտնվեն կալանավայրերում, նրանց նկատմամբ կալանավորման հետ կապված խափանման միջոցներ չպիտի ընտրված լինեն։ Բայց մեր իրականությունը բոլորովին այլ բանի մասին է խոսում»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Երևի կան որոշակի հանգամանքներ, որ նախագահն արեց այդ հայտարարությունը հենց հիմա»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը հենց հիմա հանդես եկավ հայտարարությամբ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, նման տեսակետ հայտնեց ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
«Կերպարների գաղափարը հետաքրքիր, անսպասելի և զարմացնող էր եվրոպացի հանդիսատեսի համար, այդ մասին էին վկայում արձագանքները։ Գուցե մեր երկրպագուների համար դիմահարդարումը տարօրինակ էր, բայց հավատացեք, դա չափազանց ազդեցիկ, էկզոտիկ և հետաքրքիր էր այլազգի հանդիսատեսի համար»,- ասում է Ինգա Արշակյանը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։
«Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը»:
Ավելի քան 30 տարի Ռուսթավելի փողոցի երկրորդ նրբանցքի 33 տանը կից ավտոտնակը միևնույն հասցեի տանտերերի կողմից օգտագործվել է որպես սեփականության մի մաս:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է վերջերս Եղվարդի մանկապարտեզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքը և կարևոր համարել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացումը: Վարչապետը նաև հավաստել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի որոշումը հստակ իրականացվի:
«Ամեն ինչ մեր կյանքում քարացած չէ։ Ես ասում եմ` լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից` չեմ ուզում միանալ այն մարդկանց, ովքեր մեկ օր առաջ դեմ էին դրան, հիմա կողմ են։ Ես ընդհակառակը` մեկ օր առաջ կողմ էի, հիմա դեմ եմ, որովհետև ինձ համար դա տեսական վեճ է` ո՞ր կառավարման մոդելն է ավելի նպատակահարմար ՀՀ-ի համար։ Ես կարծում եմ` ցանկացած մոդելի պարագայում, եթե չինովնիկը, պետական պաշտոնյան, երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, նախարարները նվիրված են իրենց ժողովրդին, իրենց գործին, իրենց պետությանը, բոլոր մոդելները կաշխատեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն՝ արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին:
Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղաբարաղ-Ադրբեջան շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին:
Երկու հրաշալի մթերքների համադրությունը մաքրում է օրգանիզմը թույներից, իսկ արդյունքն ուղղակի ապշեցնող է: Ըստ healthyfoodteam.com-ի՝ ընդամենը 1 ամիս հետո արդյունքն ակնհայտ կլինի. ընդամենը պետք է համառ և հետևողական լինել և ամեն առավոտ այն խմել:
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ ավելի տրամաբանական է խոսել ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձևաչափի մասին. Թաթուլ Մանասերյան
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ներկայումս կարմիր գույնի էքսկվատորը խոր փոս է փորում:
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ:
Մարտի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: