Բաժիններ՝

Արտառոց դեպք` Մալաթիայում. տղամարդը քնից արթնացել և իրեն արյամբ պատված է հայտնաբերել. armlur.am

Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ մարտի 18-ին Երևանի Անդրանիկի արձանի հարակից այգիներից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Մելիքսեթյանն այգում քնել է, ապա արթնացել ու տեսել, որ աչքերից արյուն է հոսում, երեսն էլ ամբողջությամբ արյամբ է պատված: Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք գրանցվել է, սակայն քաղաքացին հրաժարվել է հաղորդում տալ: Այդուհանդերձ, նշված դեպքով հետաքննություն է ընթանում:

Armlur.am-ին հաջողվեց կապ հաստատել «տուժած» Գրիգոր Մելիքսեթյանի հետ` իմանալու համար` ինչ է իրականում տեղի ունեցել իր հետ երկու օր առաջ:

Կայքնի զրուցակիցը ներկայացրեց դրվագներ, որոնց համաձայն` ինքը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործած եղել, տանից դուրս գալիս աստիճաններից վայր է ընկել, հետո մի կերպ այգի հասել ու քնել: Իսկ երբ արթնացել է, իրեն արյան մեջ պատված է հայտնաբերել: Հարցին` աստիճաններից ընկնելուց հետո արյան հետքեր նկատե՞լ է արդյոք իր վրա, Գ. Մելիքսեթյանը բացասական պատասխան տվեց:

«Դե, երևի այգում եմ վնասվել, բայց հասել ու քնել եմ: Աչքս երկու տեղից վնասվել է և վերջ: Գլուխս է մի քիչ ցավում, որոշ ժամանակ առաջ գլխի վիրահատություն եմ տարել: Երեսիս կապտուկներ կան, բայց դրանք ծեծի հետքեր չեն: Որևէ լուրջ բան տեղի չի ունեցել, ես իրավապահներին չեմ բողոքել»,- ասաց Գ. Մելիքսեթյանը:

Armlur.am-ը զրուցեց նաև նրա կնոջ` Հռիփսիմեի հետ, ով սկզբում վստահ ասաց, թե ամուսնուն ծեծել են, ապա կտրուկ փոխեց խոսքերը. «Կռիվ է արել, ծեծել են… Բայց սա ինչ-որ ծեծելու բան չի: Ասում է` ընկել եմ, ես էլ ամուսնուս հավատում եմ»: Հռիփսիմեն ասաց նաև, որ իր և ամուսնու հետ բնակվող ազգականին` Հերմինեին և իրենց ծանոթներից Ստյոպային ևս բաժին են տարել: Իսկ իրեն իրավապահներն ասել են, թե Հերմինեն սուտ ցուցմունք է տվել: «Չգիտեմ` Հերմինեն ինչ է ասել ոստիկանությունում: Բայց նրան նորից են կանչելու բաժին»,- եզրափակեց Հռիփսիմեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս