Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը:
Այս մասին հայտնել է Մոլդովայի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Ալինա Մերլիչը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Եթե գործարք կնքվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, ապա ԱՄՆ-ն անհապաղ կվերացնի Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները:
«Ես պարբերաբար ասում եմ` 1991 թվականին Հայաստանում ստեղծվեց պետության կառավարման հետ կապված, այսպես կոչված, քաղաքական օլիմպոս, որը դարձել է համարյա փակ ակումբ։ Այնտեղ մարդիկ են, որոնք մե՛կ ընդդիմադիր են եղել, մե՛կ ոչ իշխանական, մե՛կ իշխանական ոլորտներում, որպես կանոն, տապալել են իրենց ոլորտները, բոլորը չէ, բայց ճնշող մեծամասնությունը, և իրենք փաստորեն անհաջողակ են։ Բնական է, որ անգամ, եթե ինչ-որ բան ուզեն անել, իրենց հին մոդելների շրջանակում պետք է ման գան, որովհետև իրենք դրան են սովոր»:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը 2015 թվականի մարտի 18-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը:
«Մեր խմբակցությունն Ազգային Ժողովում շատ անելիքներ ունի և վստահ եմ, որ մեր թիմն ի զորու է հաղթահարել առկա խնդիրները, և իր պրոֆեսիոնալիզմի և փորձի շնորհիվ գործել էլ ավելի արդյունավետ և կառուցողական»:
Պորոշենկոն ընդգծել է, որ Ղրիմում կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները:
Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Ըստ մեր աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը): Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:
Այս մասին են վկայել Ռուսաստանի բանկի հրապարակած տվյալները:
Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:
Հարկային տեղեկատվության (փոխադարձ) փոխանակումը կիրականացվի երեք ամիսը մեկ անգամ:
«Արդեն այդ զենք մատակարարելու բիզնես-ծրագիրը հանդուրժելու սահմանն անցել էր: Երկրորդ՝ ենթադրում եմ՝ Ռուսաստանում տիրող քաղաքական վիճակը, Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում մեզ դարձրել է ավելի համարձակ: Կարծում եմ, որ դա համարձակության, ինքնուրույնության ակցիա էր: Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հիմա ստացանք ազդանշան, որ մենք հիմա ավելի ազատ և ավելի գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, քան մի կամ երկու տարի առաջ էր, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ: Հիմա մեր հարաբերություններն ավելի հավասարների հարաբերություններ են, ոչ՝ ինչպես առաջ էր»:
Մարտի 19-ին, ժամը 02.21-ին ահազնգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 17-ին Իրանն ու «Վեցյակը» բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի տեխնիկական ասպեկտների շուրջ:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի առաջարկած փոփոխությունն այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել որոշ վերապահումներով:
Նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը,
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել և վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են, ըստ այդմ, նա չի զրկվի պատգամավորի մանդատից:
«Վելես» հասարակական կազմակերպության անդամները Երևանի կենտրոնում պաստառներ են փակցրել հետևյալ բովանդակությամբ. «Փնտրվում է Կենտրոնի քննչական բաժնում իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ սարքված քրեական գործի նյութերը։ Գտնողին, խնդրում ենք, ներկայացնել Կենտրոնի դատարան։ Խոստանում ենք դրամական պարգև»։
Մարտի 17-ի երեկոյան «Կոմերսանտ» թերթի լրագրող Ալեքսանդր Չեռնիխը ֆեյսբուքյան իր էջում պատմեց մոսկովյան մետրոյում տարեց մի կնոջ՝ Լիդայի հետ ունեցած հետաքրքրիր հանդիպման մասին. տատիկը նրա համար ֆրանսիացի կատարողների շատ հայտնի երգեր էր երգել: Իմանալով, որ երիտասարդ տարիքում Լիդան Շառլ Ազնավուրի երկրպագուն է եղել, լրագրողը ցանկացավ նրան տանել ֆրանսահայ շանսոնյեի՝ Մոսկվայում կայանալիք ապրիլյան համերգին և թողեց իր հեռախոսահամարը:
«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է մտածում, բայց Հայաստանը կարող է այս իրավիճակն օգտագործել առնվազն լեգիտիմացնելու իր անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունները Եվրամիության և այլ կառույցների հետ, որոնք կփոխեն իրավիճակը: Եթե ԵՏՄ-ն դա չի կարողանում անել, և Ռուսաստանը չի կարողանում տեր կանգնել նախկինում տված իր խոստումներին, ապա սա առիթ է՝ հիշեցնելու իր խոստումները և հասկացնելու հիասթափության բուն անկումները և նաև քայլեր կատարելու երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ նկատելով, թե Ռուսաստանում արդեն ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում:
ԵՄ-ը հրապարակել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների եվրաինտեգրման 2014 թվականի ինդեքսը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրեն առևանգելու վերաբերյալ Լոռու մարզի բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:
168.am-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք կարող է հերքել կամ հաստատել լուրերը, որ իրավիճակը սահմանին լարված է և հայական կողմը 3 զոհի ունի:
Հայկական կողմն ունի նաև վիրավորներ, որոնց այս պահին Արցախում վիրահատում են: ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը կայքի հետ զրույցում հորդորել է սպասել պաշտոնական հաղորդագրության: