Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի կողմից հրահանգված «գրոհի» մասին
Այսօր ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության վեհաժողովի 15-րդ նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելությում անդրադարձավ նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև քաղբանտարկյալների, մասնավորապես Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների մասին:
«Ընդամենը մեկ ամիս առաջ` փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը հրահանգ տվեց գրոհ սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դեմ, ով հրապարակային հայտարարել էր իշխանափոխություն անելու մասին: Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Ծառուկյանը երկար տարիներ հարկային պարտավորություններ չի կատարել, կատարել է քրեական հանցանքներ, ասաց նաև, որ պետք է զրկել պատգամավորական մանդատից»,- հայտարարեց Ն. Փաշինյանը՝ հավելելով, թե դրանից հետո «ահաբեկված» Ծառուկյանը չեղյալ է համարել նախապես հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքը:
Մանրամասները՝ տեսանյութում: