Բուժում Գերմանիայում. Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք (տեսանյութ)
Ֆրայբուրգի համալսարանական բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքը հանդիսանում է Գերմանիայի հնագույն կլինիկաներից մեկը: Այն արդեն մոտ 100 տարեկան է:
Կլինիկան բժշկական ծառայություններ է մատուցում քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ողջ սպեկտորով՝ հատկապես քթի, կոկորդի, ականջի և հարքթային խոռոչների ուռուցքների վիրահատությունների բնագավառում:
Ժամանակակից ախտորոշումը, թերապիան, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումները նպաստում են յուրաքանչյուր հիվանդի լավացման համար բարենպաստ մեջավայր ստեղծելուն:
Հաջողված գիտական հետազոտությունների արդյունք է համարվում կլինիկայի կողմից կիրառված աշխարհում լավագույն կոխլեար իմպլանտանտներից մի քանիսի կիրառումը: Հիվանդների 90 , որոնց մոտ տեղադրվել են կոխլեար իմպլանտանտներ, կրկին ձեռք են բերել լսելու ունակություն:
Ֆրայբուրգի կոխլեար իմպլանտացիայի կենտրոնը համարվում է Եվրոպայի խոշորագույններիվ մեկը: Այստեղ արդեն անց են կացվել ավելի քան 1200 կոխլեար իմպլանտացիաներ: