 
                        Իրաքում գործող զինյալները մահապատժի են ենթարկել ամերիկացի լրագրողի
 
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել են Իրաքում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելը: Նրան սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները և համապատասխան տեսանյութը տեղադրել են համացանցում:
Լրագրողի մահվան փաստը հաստատել է նաև նրա ընտանիքը: Իսլամականների մոտ գերի է մնում ևս մեկ լրագրող Սթիվեն Սոտլոֆը (նրան առևանգել են 2013 թվականին, Լիբիայում): Ջեյմս Ֆոուլին անհայտ զինված անձինք Սիրիայում ձերբակալել էին 2012 թվականի նոյեմբերին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        