Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4.1%
Այս տարվա հունվար-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 4.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հուլիս ամսվա ՏԱՑ-ը նախորդ տարվ հուլիսի համեմատ կազմել է 7.2%։ Իսկ ամսական կտրվածքով՝ հուլիսը հունիսի համեմատ, ՏԱՑ-ը 19.2% է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2014թ. հունվար-հուլիսի նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցից։
Ըստ վիճակագրության, այս տարվա հուլիս-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում։ Բացառություն է կազմում միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Տարվա առաջին 7 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 4325.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 4.2%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։