Բաժիններ՝

Պետությունից միլիոններ գողացած գյուղապետերը շարունակում են պաշտոնավարել. «Փաստինֆո»

Հասարակության շրջանում մեծ աղմուկ հանած դիզելային վառելիքի գործը, որի մասին շուրջ մեկ տարի առաջ խոսվում էր գրեթե բոլոր ամբիոններից, հայտարարվում՝ մեղավորներին խստագույնս պատժելու մասին, այսօր արդեն, քայլ առ քայլ հասնում էիր տրամաբանական ավարտին: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ու թեև արդեն կան դատարան ուղարկված գործեր, կան կայացված վճիռներ, բայց չկան խոստացված խիստ պատիժները. մեղավորները շարունակումեն վայելել ոչ միայնազատությունը, այլև՝ իրենց պաշտոնները:

Օգոստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գյուղացիներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման պետական աջակցության ծրագրում կատարված չարաշահումների գործով մեղավոր է ճանաչել մարզի միանգամից մեկ տասնյակ գյուղապետերի:

Այս դատական գործի մանրամասներին արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Հիշեցնենք՝ դատարանն ապացուցված էր համարել այն փաստը, որ Գեղարքունիքի մարզի Կուտական Համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանը, Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանը, Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը, Ախպրաձոր համայնքի ղեկավար Լարվենդիկ Ղազարյանը, Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը, Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը, Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, Ազատ համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանը և Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը գյուղացիներին հատկացված էժան վառելիքի բաշխման փաստաթղթերը կեղծել են՝ ներկայացնելով, թե իբր գյուղացիներն ստացել են այն, և գրպանել պետական սուբսիդիայի գումարները` ընդհանուր առմամբ 54.699.270 դրամ` այն կիսելով իրենց մեջ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս