Բաժիններ՝

Ներգաղթյալները ցանկանում են 100.000-անոց հանրահավաք անցկացնել Մոսկվայում

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ` այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում կարող է անցկացվել ներգաղթյալների 100.000-անոց հանրահավաք: Ցուցարարները պահանջելու են պատասխանատվության ենթարկել մայրաքաղաքի շուկաների գործատուներին ու սեփականատերերին` տաջիկների «ստրկական աշխատանքի» ու աշխատավարձ չվճարելու համար:

Այս մասին թերթին հայտնել է «Տաջիկական աշխատանքային ներգաղթյալներ» համառուսական շարժման ղեկավար Կարոմատ Շարիպովը: Տաջիկական համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են հայտ ներկայացնել Մոսկվայի քաղաքապետարան` արտոնելու համար հանրահավաքը:

Շարիպովն ընդգծել է, որ իրենց տվյալներով, Մոսկվայի 12 շուկաներում փաստացի ստրկության մեջ են գտնվում հազարավոր տաջիկներ, որոնց չեն վճարում աշխատավարձ, խլել են փաստաթղթերը և փակի տակ են պահում մայրաքաղաքի շուկաների տարածքում:

Շարիպովը հույս է հայտնել, որ հանրահավաքին կմասնակցի մոտ 100.000 մարդ, որոնք հանդես կգան «ստրկության» վերացման կարգախոսներով: Շարիպովը վստահություն է հայտնել, որ ակցիային կմասնակցեն ոչ միայն ներգաղթյալները, այլև` Մոսկվայի բնակիչները: Ռուսաստանի տարածքում գտնվում է 2 միլիոն տաջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս