«Արևելյան գործընկերության» նախարարների հերթական հանդիպումը սեպտեմբերին կանցկացվի Բաքվում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի ու էներգետիկայի նախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-9-ին, Բաքվում:

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը մտադիր է աջակցել Եվրոպայի` ավելի անվտանգ ու հանդարտ հարևանությանն ուղղված ջանքերին:

Հանդիպման նպատակը Եվրոպական հարևանության քաղաքականության մասնակից ծրագրի շրջանում քաղաքական խստացված երկխոսության միջոցով երկարաժամկետ կապերի ստեղծումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031