Բաժիններ՝

Ինչ պետք է անել՝ ռուսաստանյան պատժամիջոցներից օգուտ քաղելու համար

Մենք անցյալ տարի արտահանել ենք մոտավորապես 22 հազար տոննա ծիրան, այս տարի՝ մոտավորապես 1800 տոննա՝ եղանակային պայմաններից ելնելով: Ընդհանուր առմամբ անցյալ տարի արտահանել ենք 60-62 հազար տոննա բանջարեղեն և միրգ, այս տարի նախատեսվում է 64-65 հազար տոննայի հասցնել, իսկ եկող տարվա համար կարծում եմ՝ թիվը պետք է հասնի 100-120 հազար տոննայի, որը մեր արտահաման ծավալները կավելացնի մոտավորապես 80-90 միլիոն դոլարով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ խոսելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր հետևանքների մասին:

Վ. Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանը հակադարձել է Եվրամիությանը և այն 6.8 կամ 7 միլիարդ դոլարի մրգերը կամ բանջարեղենը, որ նա ստանում էր Եվրամիության երկրներից, բնականաբար, այստեղ նիշա է առաջացել, և պետք է դա ինչ-որ ձևով լցնել. «Ես կարևորում եմ նաև մեր գինիների արտահանման ծավալների մեծացումը, քանի որ Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ նույնպես կիրառվում են սանկցիաներ և մենք այդ շուկան, որը խմիչքների մեր ավանդական արտադրատեսակներից մեկն է, պետք է կարողանանք դրանով մտնել այդ շուկա: Լավ է, մենք այսօր նաև հանքային ջրեր ենք արտահանում (ցածր գին ունենալով՝ մենք կարողանում ենք մեր հանքային ջուրն արտահանել Ռուսաստան): Ուրեմն՝ կառավարությունը պետք է պետություն-մասնավոր գործընկերության գործառույթը ավելի ճկուն կիրառի, այս դեպքում մենք կարող ենք ավելի շատ արդյունավետ աշխատել»:

2006թ., երբ Ռուսաստանըպատժամիջոցներկիրառեց վրացական գինու նկատմամբ, ասեցին, կարծիքներհնչեցին, որ շատ լավ շուկա է բացվել, կարող ենք մտնել, բայց հետո գինեգործները ասացին՝ չհաջողվեց: Լրագրողի հարցին, թե ի՞նչ չարվեց այնժամանակ, և ի՞նչ պետք է անելհիմա, որ մտնեն այդ շուկա, Վ. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Այն ժամանակ մի քիչ ուրիշ էր նրանով, որ պետք է մեծ գումարներ ծախսեին գովազդի վրա: Այսօր գովազդի վրա այդքան գումարներ ծախսելու խնդիր չեմ կարծում, որ կլինի, որովհետև վակուում է առաջանալու»:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ եթե ուզում ես արտահանման ծավալները ընդլայնես, այնպես չէ, որ վաղը որոշեցիր, կդառնա 120 հազար տոննա. «Լրացուցիչ մթերելու համար, լրացուցիչ վերամշակելու համար պետք են լրացուցիչ ֆինանսական ռեսուրսենր: Նախևառաջ, գյուղացիական տնտեսությունը պետք է արտադրի ոչ միայն գյուղատնտեսական արտադրանք, այլև այն սորտերը, այն ապրանքատեսակենրը, որոնք անհրաժեշտ են տվյալ ապրանքն արտադրելու համար: Այնպես չէ, որ խաղողի բոլոր սորտերը մթերվում են, որակները լիովին համապատասխանում են»:

Ըստ Մ. Մելքումյանի՝ մեր լոգիստիկ համակարգը, մթերման կարողությունները, սառնարանային տնտեսությունները, տրանսպորտի հետ կապված խնդիրները, պահպանման խնդիրները բավարար չեն. «Պետության դերակատարությունը պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում կայանում է նրանում, որ ինքն արդեն այդ գործընթացները պետք է  կանխատեսեր և արդնե իսկ այդ մեսիջները ուղարկեր, որպեսզի մասնավորները կարողանային»:

ԲՀԿ-ական տնտեսագետը շուկա մտնելու հիմնական խնդիրը համարում է ֆինանսականը. «Պետք են մատչելի վարկային ռեսուրսներ. մեր արտադրական կարողությունները (և՛  պահածոների գործարանների , և՛ վերաշակող) թերբեռնված են հիմնականում: Շրջանառության ծավալներն իջել էին և վնասներ էին կրում՝ խոշոր գործարանների մեծ մասը բեռնված էին, կքված էին վարկերի տակ: Չէ՞ որ տնտեսական աճը չէր եղել, շրջանառությունները իջել էին հանրապետությունում: Հիմա պետությունը պետք է կանգնի մթերողի և վերամշակողի կողքին և ասի՝ սա քեզ վարկային ռեսուրս, ես պետական երաշխիքով ապահովում եմ, բայց քո բիզնես գործընթացին  հետևելու եմ նաև, եկեք միասին կազմակերպենք այդ արտահանման գործընթացը: Սակայն որպեսզի դու լինես հուսալի գործընկեր արտահանող ռուսական շուկաների համար, դու պետք է գին և որակ ապահովես: Դու պետք է ցույց տաս, որ համապատասխան ծավալի արտադրանք ես ապահովելու»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս