Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» սպառնալիք է ներկայացնում համայն աշխարհի համար. Զեբարի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել աջակցել երկրին` կապված «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի հետ:

Զեբարին այդ մասին հայտարարել է այն բանից հետո, ինչ զինյալները տեսանյութ են հրապարակել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին մահապատժի ենթարկելը: Զեբարին ընդգծել է, որ «Իսլամական պետությունը» սպառնալիք է ներկայացնում համայն աշխարհի և ոչ թե միայն Իրաքի էթնիկ փոքրամասնությունների համար:

Սրանից առաջ «Իսլամական պետություն» խմբավորումն ԱՄՆ-ին խոստացել էր թաղել արյան ծովում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս