Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
Այս մասին երեկ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերին դա արդեն ԿԺԴՀ-ի տարածքից հրթիռներ արձակելու երկրորդ դեպքն է:
Հավանության արժանանալու դեպքում նոր պատժամիջոցները ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում կհրապարակվեն երեքշաբթի:
Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:
Հարցին, թե ինչու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին չի ներկայանում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը մշտապես կանոնակարգում է, կոորդինացնում եւ ղեկավարում է ԲՀԿ խմբակցության գործունեությունը»:
Ստեղծագործող անձանց բնորոշ է ցանկացած՝ նույնիսկ առօրյայում օգտագործվող իրերը յուրօրինակ դարձնելու ձգտումը: Անգամ համակարգչի էկրանի պատկերը կարելի է այնպես ձեւավորել, որն անտարևբեր չի թողնի ոչ ոքի, իսկ աշխատանքն ավելի հաճելի կդարձնի:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2110» մակնիշի 34 MZ 303 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Բելառուս» մակնիշի տրակտորին և հրդեհվել: Այրվել է ավտոմեքենայի շարժիչը և մեկ անիվ:
Ցածրահասակ տղամարդիկ սովորաբար ավելի լավ կրթություն ունեն: Դա նույնպես փոխհատուցում է իրենց հասակի առումով: Նրանք (եթե նրանց հասակը չի գերազանցում 175 սմ-ը) ավելի հաճախ են զբաղվում սեքսով և դրանից ստանում են մեծ հաճույք:
Ի ուրախություն կամ ի դժբախտություն շատերի՝ ողջ աշխարհում սկսվել է ուսումնական տարին: Ինչպես գրում է adme.ru կայքը, կրթությունը որոշ երկրներում շքեղություն է: Շատ երեխաներ ստիպված են դպրոց հասնել անհավանական ճանապարհներով անցնելով՝ կրթություն ստանալու համար:
«Նման մարդկանց համար, ինչպիսին Միկոյանն է, պետք է մի գերեզմանոցում տեղ հատկացնել և նշել, որ նա վատ մարդ է եղել, որպեսզի սերունդները կարողանան տարբերել՝ ով է լավ բան արել ազգի համար, ով՝ վատ»,- ասաց Է.Քոչարյանը:
Օրվա ընթացքում սննդակարգում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:
2014 թ. օգոստոսի սկզբի դրությամբ` Ազգային հիփոթեքային հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվել է թվով 59 հիփոթեքային վարկ` 458 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Փորձագետները ուսումնասիրություն են կատարել, ինչի արդյունքում եկել են անսպասելի եզրակացության. բժիշկները, և մասնավորապես՝ վիրաբույժները ամենավատ վարորդներն են, անընդհատ դառնում են ՃՏՊ-ի մասնակից: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով Contract Hire and Leasing-ին, ըստ որի՝ դրա մասին են վկայում ապահովագրական գրառումները: Բժիշկները գրեթե 100 անգամ ավելի շատ են դիմել ապահովագրական ընկերություններ՝ գրասենյակային աշխատողների համեմատ:
«Այս տարի խաղողի բերքը որակյալ է, ավելացել են նաև բերքի ծավալները: Անցյալ տարի հանրապետությունում արտադրվել է 241 000 տոննա խաղող, մենք համոզված ենք, որ այս տարի կգերազանցի նախորդ տարվա մակարդակը: Անցյալ տարի մթերվել է 167 000 տոննա խաղող, այս տարի մթերող ընկերությունների պահանջարկն ավելին է և կազմում է մոտավորապես 200 000 տոննա: Երևանի կոնյակի գործարանի փորձը պետք է մյուս ընկերությունները ևս որդեգրեն , անցնեն երկարատև պայմանագրերի կնքմանը և օժանդակեն գյուղացիական տնտեսություններին», -ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու տներից բակում այրվում է գազի բալոն:
Արդյոք հնարավո՞ր է մոլորեցնել արագաչափ սարքերին, վարորդների մի մասը կարծում է, որ հնարավոր է. արագաչափ սարքերին մոտենալիս պետք է հնարավորինս մոտ գծով ընթանալ։
2014 թվականի համար Ալավերդի համայնքին հատկացված բնապահպանական սուբվենցիաները կազմում են 120 մլն դրամ: Այս գումարի 30 տոկոսն ուղղվել է առողջապահական ծրագրերի իրականացմանը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
Այս տարի խաղողի բերքահավաքը մոտ 10 օր շուտ կսկսվի, քանի որ տարին առաջ է ընկել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Տարին լավ է խաղողի համար, որակը լավ է, բայց քանակը սպասվող մոտ 30% ավելիի փոխարեն՝ 10%-ով շատ կլինի անցած տարվա համեմատ»,- ասաց Ա.Հարությունյանը:
Գյումրու գետնանցումները շարունակում են չշահագործվել լիարժեք: 88-ին հաջորդած տարիներին դրանք աստիճանաբար պատվել են աղբով և դարձել անանցանելի:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Նաիրիի բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանին: Փաստաբանը միջնորդեց նաև Նաիրիի բժշկական կենտրոնից պահանջել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության հիվանդանոցում առկա օրինակը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը:
Վանաձորցիների համար նորություն չէ, որ քաղաքային տրանսպորտի ծառայության որակը ոչ միայն թերի է, այլեւ՝ առանց վերահսկողության:
ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները հերթական պոպուլիստական «ամբոխահաճո» օրենքի նախագիծն են ներկայացրել ԱԺ, որը կոչվում է՝ «Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները սահմանելը»:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, մի ընկերությունից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն, 1983 թ. ծնված Արմեն Մ.-ն և 1958 թ. ծնված Սամվել Մ.-ն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով մինչև վերջերս հայտնի էր իր քաղաքական ընդդիմադիր կեցվածքով և հեղափոխական խառնվածքով, թերևս, որոշել է իրեն ամբողջովին նվիրել բնապահպանությանը: Այսօր ԱԺ Բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովը, որի անդամ է տիկին Փոստանջյանը, քննարկեց նրա կողմից ներկայացված՝ «Սևանա լճի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական առաջարկը:
Համաձայն էլեկտրոնային մամուլում հրապարակված նյութի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում օգօստոսի 29-ին տեղի է ունեցել Պատմության և իրավագիտության ամբիոնի նիստ, որի ժամանակ նոր ուսումնական տարվա հետ կապված մի շարք հարցերից զատ քննարկվել է նաև պատմաբանասիրական ամբիոնի վարիչ Ելենա Վարդանյանի աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրը:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է. «Ռոբերտ Քոչարյանն առանց Հանրապետական կուսակցության որոշման, համաձայնության չի մտնի քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք Հանրապետական կուսակցության հետ չի հակադրվի»։