Բաժիններ՝

Ռուսաստանից այսօր հումանիտար նոր շարասյուն կուղարկվի Ուկրաինա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանից այսօր հումանիտար նոր ավտոշարասյուն կուղարկվի Ուկրաինա, իսկ մինչև երկուշաբթի կմշակվի հումանիտար միջանցնքների վերաբերյալ պլան: Այս մասին երեկ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

Նրա խոսքերով` հումանիտար միջանցքը բացվելու է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օգնել Դոնեցկին ու Լուգանսկին: Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովն իր հերթին հայտարարել է, որ հումանիտար երկրորդ շարասյունը կուղարկվի այն տարածքների ականազերծումից հետո, որոնցով անցնելու է այն:

Կուչման ընդգծել է, որ մինսկյան բանակցություններում չի քննարկվել ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների կարգավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930