
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն դրանց ընդունումը հետաձգել է մինչև երկուշաբթ: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Պատժամիջոցների մասին որոշումն ընդունելիս հաշվի է առնվելու Դոնբասում հրադադարի մասին համաձայնագրի պահպանումը, որը ստորագրվել է Մինսկում, ինչպես նաև Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը:
ԵՄ-ի ընդլայնված «սև ցուցակում» հայտնվելու են ռուս պաշտոնյաներ, օլիգարխներ, ինչպես նաև Ղրիմի և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչները:
Սահմանափակիչ միջոցներն առնչվելու են կապիտալի շուկաներին ռուսական ընկերությունների մուտքին, պաշտպանական արդյունաբերությանը, երկակի նշանակության ապրանքներին ու զգայուն տեխնոլոգիաներին: Հավանության արժանանալու դեպքում նոր պատժամիջոցները ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում կհրապարակվեն երեքշաբթի: