
Էբոլա տենդն արդեն իսկ խլել է ավելի քան 2000 մարդու կյանք

Lenta.ru-ի փոխանցմամբ` Էբոլա տենդն արդեն իսկ խլել է ավելի քան 2000 մարդու կյանք, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 4000-ի: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:
Դրանում նշված է, որ այս տարի Էբոլա տենդից մահացել է 2097 և վարակվել է 3944 մարդ: Դրանք հիմնականում առնչվում են Գվինեային, Լիբերիային ու Սիեռա Լեոնեին: Բացի այդ, Էբոլա վիրուսով վարակվելու դեպքեր գրանցվել են նաև Նիգերիայում ու Սենեգալում:
Օգոստոսի 25-ին հայտնի էր դարձել, որ վտանգավոր հիվանդությունը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: ԱՀԿ-ի հաղորդմամբ` առաջին պատվաստանյութերը, որոնք ճանաչվել են առավել հեռանկարային, կարող են համաճարակի դեմ պայքարում լայնորեն օգտագործվել 2014 թվականի նոյեմբերին: