
Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն