Բժիշկներն ահավոր են վարում մեքենա և հաճախ ենթարկվում ՃՏՊ-ի
Փորձագետները ուսումնասիրություն են կատարել, ինչի արդյունքում եկել են անսպասելի եզրակացության. բժիշկները, և մասնավորապես՝ վիրաբույժները ամենավատ վարորդներն են, անընդհատ դառնում են ՃՏՊ-ի մասնակից: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով Contract Hire and Leasing-ին, ըստ որի՝ դրա մասին են վկայում ապահովագրական գրառումները: Բժիշկները գրեթե 100 անգամ ավելի շատ են դիմել ապահովագրական ընկերություններ՝ գրասենյակային աշխատողների համեմատ:
Այսպես՝ վերջին հինգ տարիների ընթացքում 1000 վիրաբույժներից 361-ը դիմել են ապահովագրական ընկերություն՝ 3,5 գրասենյակային աշխատողի համեմատ: Իրականում վատ վարորդներ են ցանկացած մակարդակի բուժաշխատող՝ շրջանային հիվանդանոցների բուժքույրերը, թաղային բուժքույրները, առողջապահական ոլորտի աշխատակցուհիները, հիվանդանոցների խորհրդատուները: Թերևս պատճառը սթրեսի և հոգնածության մեջ է:
Գաղտնիք չէ, որ բուժաշխատողները ստիպված են մշտապես պատասխանատու լինել ուրիշների կյանքի համար: Եվ դա էլ ճանապարհներին թույլ տրված սխալների պատճառն է: Սովորական գրասենյակային աշխատողներն իրենց հերթին ամենահազվադեպն են սխալներ թույլ տալիս: Խնդիրներ չեն առաջացնում նաև զվարճանքի ոլորտի աշխատողները: Եզրակացությունները ստացվել են ըստ ապահովագրական ընկերություններ տրամադրած մի քանի միլիոն տվյալների: