«Առանց ՀՀԿ-ի որոշման՝ Ռ. Քոչարյանը չի մտնի քաղաքականություն» (տեսանյութ). «Ա1+»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է. «Ռոբերտ Քոչարյանն առանց Հանրապետական կուսակցության որոշման, համաձայնության չի մտնի քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը երբեք Հանրապետական կուսակցության հետ չի հակադրվի»։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցով եւ 60-ամյակին նվիրված ֆիլմով ընդամենը ստուգում է հասարակական տրամադրությունները։ Անդրադառնալով սեպտեմբերի վերջին սպասվող քաղաքական զարգացումներին՝ Լեռնիկ Ալեքսանյանն անկեղծորեն զարմացած է, թե ինչու է քառյակի ամենամեծ կուսակցությունը վերջնագրի լեզվով խոսում իշխանության հետ։ Սակայն այնպես չէ, որ ԲՀԿ-ի քաղաքական ակտիվությունը վախեցնում է նժդեհական գաղափարախոսության ներկայացուցչին. «ԲՀԿ-ն երբեք չի ասել, որ իշխանափոխություն է անելու»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լսել է, որ քառյակը պատրաստվում է 12 կետերը չկատարելու դեպքում քաղաքական պայքարը Ազգային ժողովից տեղափոխել փողոց. «Դա վտանգավոր քայլ է, օրինակները նայեք հարեւան երկրների։ Ի՞նչ է բերում դա։ Դա բերում է շուրջ 10-15 տարի երկրի պետականությանը հետ քցել»։

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ասում է, որ անկախ ամեն ինչից, քառյակը հանրահավաք է անելու, որտեղ ներկայացնելու է երկրի վիճակն ու քառյակի 12 կետերի կատարված կամ չկատարված լինելը. «Մենք որեւէ մեկին վախեցնելու միտում չունենք։ Մենք դա կամփոփենք հանրահավաքում, ժողովուրդը կորոշի ինչ անել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս