Բաժիններ՝

Տղամարդու դեպքում ցածր հասակն ավելի շուտ առավելություն է, քան թերություն

Ի տարբերություն բարձրահասակ տղամարդկանց` ցածրահասակներն ավելի երկար են պահպանում ամուսնական միությունը: Իսկ բարձրահասակ տղամարդիկ մյուսներից ավելի հաճախ են ամուսնանում: Բացի այդ, ըստ գիտնականների՝ ցածր հասակ ունեցող տղամարդիկ փորձում են փոխհատուցել իրենց ցածր լինելու հանգամանքը՝ ավելի շատ գումար աշխատելով: Այս մասին գրում է Doctors.am-ը՝ հղում անելով The Health Site-ին:

Դրան հակառակ՝ բարձրահասակ տղամադիկ ավելի հաճախ են օգտվում իրենց կարգավիճակից համեմատաբար շատ գումար վաստակող կանանց գրավելով: Ցածրահասակ տղամարդիկ սովորաբար ավելի լավ կրթություն ունեն: Դա նույնպես փոխհատուցում է իրենց հասակի առումով: Նրանք (եթե նրանց հասակը չի գերազանցում 175 սմ-ը) ավելի հաճախ են զբաղվում սեքսով և դրանից ստանում են մեծ հաճույք:

Երբ գիտնականները համեմատում էին սեքսուալ ակտիվության ցուցանիշները՝ հիմնվելով մարդկանց տարիքի, հասակի, քաշի, առողջության վրա՝ պարզվել է, որ երիտասարդ, ձգված տղամարդիկ ավելի հաճախ են գրավում կանանց ուշադրությունը: Սակայն հենց ոչ բարձր հասակ ունեցող տղամարդիկ էին կարողանում պարծենալ ամենաակտիվ սեռական կյանքով:

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ցածրահասակ տղամարդիկ (մոտավորապես 157 սմ կամ ավելի պակաս հասակ ունեցողները) ապրում են ավելի երկար, քան բարձրահասակները: Հավայիի համալսարանի գիտնականների կարծիքով՝ ցածրահասակ տղամարդիկ ունեն FOXO3 հատուկ «պաշտպանիչ» գենը: Այն տալիս է մարմնի չափսերի նվազեցում և կյանքի երկար տևողություն: Բացի այդ, ցածրահասակ տղամարդկանց մոտ արյան մեջ ինսուլինի մակարդակն ավելի ցածր է և նրանց մոտ ավելի հազվադեպ է ախտորոշվում քաղցկեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս