
ԳՊՄԻ Պատմության և իրավագիտության ամբիոնն առաջնորդվում է վարիչի կամայականություններո՞վ (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Համաձայն էլեկտրոնային մամուլում հրապարակված նյութի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում օգօստոսի 29-ին տեղի է ունեցել Պատմության և իրավագիտության ամբիոնի նիստ, որի ժամանակ նոր ուսումնական տարվա հետ կապված մի շարք հարցերից զատ քննարկվել է նաև պատմաբանասիրական ամբիոնի վարիչ Ելենա Վարդանյանի աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրը: Ըստ նույն աղբյուրի, Ելենա Վարդանյանը թերացել է իր աշխատանքում՝ թույլ տալով բազմաթիվ բացթողումներ, որոնք հիմնականում կապված են դասաբաշխումների հետ: Խնդրի առնչությամբ «Ազդարար» լրատվականը փորձել է պարզաբանում ստանալ ոլորտի պատասխանատուներից: