Ինչո՞ւ Ծառուկյանն ԱԺ նիստերին չի մասնակցում. մեկնաբանում է Տիգրան Ուրիխանյանը. NEWS.am

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ «Մանդատ» հասարակական կազմակերպության փորձագիտական խմբի եզրակացության հետ, ըստ որի՝ 5-րդ գումարման ԱԺ-ի 5-րդ նստաշրջանի ամենապասիվ խմբակցությունն իրենք են:

«Հուսով եմ՝ կատակ եք անում՝ այդ հարցը տալով, հուսով եմ՝ գիտակցում եք պատվիրատուների առկայությունն այդ հասարակական կազմակերպության «հայտարարության» թիկունքում: Այստեղ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ խմբակցության ակտիվության մասին պետք է խոսի ընտրողը, սակայն ամեն դեպքում «ամեն ինչ ակնհայտ է»: Հարցին, թե ինչու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին չի ներկայանում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը մշտապես կանոնակարգում է, կոորդինացնում եւ ղեկավարում է ԲՀԿ խմբակցության գործունեությունը»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930