
Ինչ առողջական խնդիրների են հանգեցնում ապխտած միսն ու նրբերշիկը

Օրվա ընթացքում սննդակարգում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Այս մասին, ըստ Aroxj.am-ի՝ հայտնում են Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով, այդ հիվանդության ի հայտ գալուն կարող են նպաստել նաև օրական 1 նրբերշիկ, փոքր բուրգեր կամ մի քանկ կտոր սալյամի տեսակի երշիկի օգտագործումը:
Հետազոտության արդյունքում նաև պարզել են, որ մեկ օրվա ընթացքում 100 գրամ կարմիր միս ուտելը դիաբետի առաջացման հավանականությունը մեծացնում է 19 տոկոսով, իսկ ապխտած միսը՝ 51%-ով: Այսպիսի եզրահանգման գալու համար մասնագետները ուսումնասիրել են ավելի քան 440 հազար հիվանդի բժշկական գրքույկները: Սննդակարգում ընկույզի, պանրի և մուգ բրնձի ավելացումը կարող է կանխել հիվանդության զարգացումը: