ԿԺԴՀ-ը բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը հերթական անգամ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս անգամ նա արձակել է փոքր հեռահարության բալիստիկ երեք հրթիռ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ում գործակալության աղբյուրը:
Վերջինիս խոսքերով` հրթիռներն անցել են 210 կիլոմետր և ընկել ջուրը: Արձակված հրթիռների տիպը հայտնի չէ: Սեպտեմբերին դա արդեն ԿԺԴՀ-ի տարածքից հրթիռներ արձակելու երկրորդ դեպքն է: Սեպտեմբերի 1-ին ԿԺԴՀ-ի հյուսիս-արևմուտքից փոքր հեռահարության հրթիռ էր արձակվել Ճապոնական ծովի ուղղությամբ: