
Գետնանցումների մեծ մասը աղբանոցի է վերածվել (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Գյումրու գետնանցումները շարունակում են չշահագործվել լիարժեք: 88-ին հաջորդած տարիներին դրանք աստիճանաբար պատվել են աղբով և դարձել անանցանելի: Գետնանցումներից մի քանիսն են վերջին տարիներին վերանորոգվել և ծառայում իրենց նպատակին: Քաղաքի կենտրոնական փողոցներն իրար կապող 3 գետնանացում շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Երթևեկության համար հատկապես վտանգավորության մեծ աստիճան ունի Շարլ Ազնավուրի հրապարակի ստորգետնյա գետնանցումը: