Հուշաքար Թումանյանի որդիներին` Միկոյանի արձանի փոխարեն

«Քանի որ Թումանյանի երեք որդիները գերեզման չեն ունեցել, նրանց հիշատակը վառ պահելու նպատակով որոշեցի հուշարձան կանգնեցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ծագումով դսեղցի, վանաձորաբնակ ինժեներ-շինարար Էդիկ Քոչարյանը: Դսեղի կենտրոնում նա տեղադրել է Հովհաննես Թումանյանի 3 որդիների հուշաքարերը, ովքեր 1937-39թթ. ձերբակալվել, աքսորվել են Սիբիր և այլևս չեն վերադարձել այնտեղից:

Մուշեղ, Համլիկ և Արեգ Թումանյանների անունները, ծննդյան ու մահվան տարեթվերը հավերժացնող հուշաքարերը Լալվարի կարմիր գրանիտից են և գտնվում են տուն-թանգարանի անմիջապես դիմացի մասում:

Էդիկ Քոչարյանը նշեց, որ հուշարձան տեղադրելու գաղափարը ծնվել է Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ, քանի որ բազմիցս նշվել է, որ Միկոյանը չի փրկել Թումանյանի զավակներին:

hushaqar-Tumanyan3 hushaqar-Tumanyan0 hushaqar-Tumanyan4

Կարդացեք նաև

«Նման մարդկանց համար, ինչպիսին Միկոյանն է, պետք է մի գերեզմանոցում տեղ հատկացնել և նշել, որ նա վատ մարդ է եղել, որպեսզի սերունդները կարողանան տարբերել՝ ով է լավ բան արել ազգի համար, ով՝ վատ»,- ասաց Է.Քոչարյանը:

hushaqar-Tumanyan68

Էդիկ Քոչարյանը, ով ազգակցական կապ ունի Թումանյանի մոր հետ, Դսեղում մի քանի այլ նախաձեռնությունների հեղինակ է նաև: Նրա խոսքով՝ հայ իրականության մեջ Թումանյանի նման անշահախնդիր մարդ չի եղել: Ուստի, նա իր պարտքն է համարում ամեն ինչ անել Ամենայն Հայոց բանաստեղծի ու նրա սերունդների հիշատակը հավերժացնելու համար: Նրա նախաձեռնությամբ տեղադրվել են Թումանյանի տուն-թանգարանի և եկեղեցու դարպասները, նորոգվել ու տեղադրվել է խաչքար, Թումանյանի խոսքերով հուշարձան և այլն:

Այժմ նա մտադիր է Դսեղի կենտրոնական հատվածում տեղադրել Թումանյանի հերոսների տասը քանդակ և գյուղի մուտքը ձևավորել բանաստեղծի մտքերով:

 

 

Տեսանյութեր

Լրահոս