Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի սարահարթ 2 հասցեի մոտակայքում («Դաբաղ» գիտահետազոտական ինստիտուտ) առկա է սողանքի վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել YouTube-ի, Google Play-ի ու Microsoft Xbox Video-ի ծառայություններում:
«Գիտեք՝ գիշեր- ցերեկ կանգնած են մեր տղաները եւ հսկում են պետության սահմանները, եւ հետեւաբար ցանկացած այդպիսի դեպք՝ եւ համապատասխան գործողություն կիրականացվի: Տեղյակ ենք՝ այս անգամ էլ թշնամին մարդկային կորուստներ ունի, Պաշտպանության բանակը, փառք Աստծո, վիրավորներ եւ զոհեր չի տվել»:
Այս մասին են վկայել գերմանական «Երկրի բնակչությունը» հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքները:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 25-ի ժամը 15։00-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Գլխի շրջանում կա վնասվածք: Թե ինչ հանգամանքներում է մահացել կինը, դեռ հայտնի չէ: Գործով զբաղվում են իրավապահները:
Դեֆիցիտը կապված է նավթի կտրուկ գնանկման հետ:
«Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»:
Հայկ Ալումյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում: «Որոշումը դեռ չեմ տեսել, բայց անկախ բովանդակությունից՝ այն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց փաստաբանը:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացնում մի քանի խոշոր ընկերությունների գործունեության ոլորտներում, որոնք վերաբերում են շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքի, ձվի արտադրությանը, բենզինին և այլն:
Պաշտպանը նշեց, որ Գոռ Առաքելյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ ներառվել են միայն այն ապացույցները, որոնք միայն մեղադրական թեքում ունեն:
ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով 2014 թվականը՝ ղարաբաղյան խնդրի համատեքստում, խոսեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումների մասին, որոնք կազմակերպվել էին համանախագահող երկրների կողմից:
Համապատասխան օրինագծի օգտին այսօր քվեարկել է 253 պատգամավոր, որոնցից 103-ը բաժին են ընկել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությանը:
Ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ Նախագահի մրցանակները:
Բագրատ Ասատրյանն ինքն է խոստովանում, որ սխալվել է տարեսկզբին արած իր կանխատեսումներում, և ինքն էլ չէր սպասում, որ զարգացումներն այսպես վատ կգնային:
Նիստի շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, վրացական ընկերություններին որպես շահագործող ՀՀ ազատ տնտեսական գոտիներում ներգրավման հնարավորության, իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր:
Ադրբեջանի զինված ուժերն ամբողջովին վերահսկում են ճակատային գծի երկայնքով իրավիճակը:
Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ընդլայնել են համագործակցության շրջանակները, որպես քաղաքական առումով ձեռքբերում նշեց հայրենիք-սփյուռք գործակցության զարգացումը, ԼՂ ճանաչման գործընթացի սկսումը, արքայազն Չարլզի այցելությունը ՀՀ և այլն:
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն վերացրել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի հանդեպ բոլոր սահմանափակումները:
«Իհարկե, սա չի լինի միակ գործոնը. մեզ համար առաջնահերթ կլինի բուհի հավատարմագրված լինելու փաստը, իսկ այս երկու գործընթացները որոշ տվյալներով համադրվում են, որոշ տվյալներով` փոխլրացվում: Երկրորդ, այն բուհերը, որտեղ կան ակնհայտ խնդիրներ, աջակցության և լրացուցիչ վերահսկողության կարիք կունենան: Երրորդ` հաջորդ տարի նախարարությւոնը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը փոխանցել կամ համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է»:
Ներկայումս բուռն տեմպերով կառուցվում է Ավարա-կախեթյան ճանապարհը:
2014թ.-ի 9 ամիսների ընթացքում ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 հազար 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց, որ դրանց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք:
Սարըգյուլը 2015 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր նոր կուսակցությամբ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում գրանցված քամու հետևանքով համայնքն ամնբողջությամբ հոսանքազրկվել է:
Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ այս օրերին հատկապես շատ է մտածում տարեցների ու երեխաների մասին:
Այն Շանգալը, որը մեր եզդիների համար միայն աշխարհագրական վայր չէ, այլ մեր սրբությունը, մեր խորհրդանիշը, այն վայրը, որտեղ եզդի ժողովուրդը 6000 տարուց ավելի դիմադրել է տարբեր հողմերին:
Էրդողանը վերստին հայտարարել է, որ «Ամերիկան առաջինը հայտնագործել են մուսուլմանները»:
«Փոխարժեքի տատանումները կայունացել են, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, ինչը մեր փոխարժեքի կետերում եղած պատմական չափի մեջ է»:
Առևտրային սալդոն մեր օգտին է: