Պուտինը ցանկանում է վերահսկել ադրբեջանական նավթի մատակարարման զարկերակները. Իլարիոնով

Oilru.com-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական Ալեքսանդր Իլարիոնովն անդրադարձել է նաև ադրբեջանական նավթի խնդրին.

«Ներկայումս բուռն տեմպերով կառուցվում է Ավարա-կախեթյան ճանապարհը: Հենց որ չորանան լեռնանցքները, այն կդառնա Վրաստանին ռազմական տեխնիկա մոտեցնելու գլխավոր եղանակը: Վրաստանի արևելյան մասը փաստացի բռնազավթվելու է՝ հանուն դեպի Հայաստան ճանապարհի համար:

Դեպի Հայաստան միջանցքը մեզ անհրաժեշտ է, որպես Լեռնային Ղարաբաղի օգնությամբ ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա: Բաքվի նավթային բոլոր զարկերակները կհայտնվեն Ռուսաստանի վերահսկողության ներքո:

Կարծում եմ՝ ագրեսիայի մյուս ուղղությունը կարող է հանդիսանալ Մերձբալթիկան: Նրա վրայով մարտական ինքնաթիռների կանոնավոր թռիչքները պետք է բոլորին ի ցույց դնեն ՆԱՏՕ-ի անզորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031