Բաժիններ՝

Կիմ Չեն Ինի մասին սկանդալային ֆիլմը հայտնվել է համացանցում

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին «Հարցազրույց» կատակերգությունը կարելի է դիտել համացանցում:

Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել YouTube-ի, Google Play-ի ու Microsoft Xbox Video-ի ծառայություններում, իսկ մոտ 300 կինոթատրոն ցուցադրելու է ֆիլմը՝ չնայած ահաբեկչական սպառնալիքին: Բացի այդ, մարդկանց շրջանում ֆիլմի հանդեպ առկա է մեծ հետաքրքրություն:

Ֆիլմը լայն հանրաճանաչություն ստացավ այն բանից հետո, ինչ հաքերային հարձակման ենթարկվեց այն հեղինակած Sony Pictures կինո ընկերությունը, իսկ Փհենյանն իր հերթին վրդովմունք հայտնեց ֆիլմի թողարկման կապակցությամբ՝ դա որակելով «ահաբեկչության չքողարկված խթան ու թշնամական ակտ»: Բացի այդ, կինոթատրոնները սպառնալիքներ էին ստացել ահաբեկչություն իրականացնելու խոստումներով, եթե նրանք որոշեն ցուցադրել այդ ֆիլմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս